00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր փուլում է Արմեն Սարգսյանի` օտարերկրյա քաղաքացիության մասին գործը. ԱԱԾ–ը պատասխանը

© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2023
Արմեն Սարգսյան
Բաժանորդագրվել
Ըստ տեղեկությունների` Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ո՞ր փուլում է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի` օտարերկրյա քաղաքացիություն ունենալու վերաբերյալ գործը։ Այս մասին տեղեկատվության ստանալու համար Sputnik Արմենիայի լրագրողը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Ի պատասխան մեր հարցման` ԱԱԾ–ից նշել են, որ քրեական վարույթն ուղարկվել է քննչական կոմիտե։
«Հայտնում ենք, որ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,– նշված է ԱԱԾ պատասխանում։
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։
Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց մի տեղեկություն, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։
Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանը այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։
Փաշինյանը պատմեց, թե երբ և ումից է իմացել Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին
Հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ԱԱԾ–ն ստուգելու է` արդյոք Արմեն Սարգսյանը հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու պահին ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն։
2022-ի հոկտեմբերին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ «թիվ 61202621 քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ»։
Լրահոս
0