https://armeniasputnik.am/20230424/adrbejani-npatakn-e-hajatapel-arcakhy-ev-tiranal-arcakhin-garegin-erkrvord-58663949.html
Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին. Գարեգին Երկրորդ
Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին. Գարեգին Երկրորդ
Ծիծեռնակաբերդում Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադառնալով ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին... 24.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-24T12:02+0400
2023-04-24T12:02+0400
2023-04-24T12:21+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արցախ
ադրբեջան
շրջափակում
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/18/58665366_0:13:1600:913_1920x0_80_0_0_cd82d15533f5de6d2657fc77acd11f70.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Մայր Աթոռը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ գործողությունները։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` անդրադառնալով այն հարցին, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին։Նա խոսք ուղղեց Արցախի հավատավոր ժողովրդին` հորդորելով զորեղ մնալ հավատքով, ամուր` հոգով և կամքով, ինչպես նաև իրենց բնորոշ արիությամբ։ Գարեգին Երկրորդն ընդգծեց` Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարողանալ դիմագրավել այս փորձությանը։ Կաթողիկոսը վստահ է` ազգի համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պետք է ապահովել արցախցու ազատ, ապահով և անվտանգ կյանքը։Ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/18/58665366_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9a6a7208eff7baeed98962496ec5bc1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ, ադրբեջան, շրջափակում, հայաստան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ, ադրբեջան, շրջափակում, հայաստան
Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին. Գարեգին Երկրորդ
12:02 24.04.2023 (Թարմացված է: 12:21 24.04.2023) Ծիծեռնակաբերդում Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադառնալով ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին անցակետ տեղադրելու հարցին։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Մայր Աթոռը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ գործողությունները։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` անդրադառնալով այն հարցին, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին։
«Երեկ մենք տեղեկացանք հանցավոր և դատապարտելի այդ գործողության մասին, որ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ։ Նպատակը շատ հստակ է` հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին։ Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որը պարբերաբար Արցախում իրականացվում է մեր ժողովրդի զավակաց նկատմամբ»,– նշեց կաթողիկոսը։
Նա խոսք ուղղեց Արցախի հավատավոր ժողովրդին` հորդորելով զորեղ մնալ հավատքով, ամուր` հոգով և կամքով, ինչպես նաև իրենց բնորոշ արիությամբ։ Գարեգին Երկրորդն ընդգծեց` Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարողանալ դիմագրավել այս փորձությանը։ Կաթողիկոսը վստահ է` ազգի համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պետք է ապահովել արցախցու ազատ, ապահով և անվտանգ կյանքը։
Ադրբեջանական կողմը երեկ
փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։