00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկել էի այստեղ՝ ոսկե մեդալ նվաճելու. Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին

© Photo : United World Wrestling / Kostadi // Facebook / ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունՄալխաս Ամոյանն ու մարզիչ Ռոման Ամոյանը հաղթական մենամարտից հետո
Մալխաս Ամոյանն ու մարզիչ Ռոման Ամոյանը հաղթական մենամարտից հետո - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2023
Մալխաս Ամոյանն ու մարզիչ Ռոման Ամոյանը հաղթական մենամարտից հետո
Բաժանորդագրվել
Զագրեբում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տարել։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը UWW-ի մամուլի ծառայությանը պատմել է իր զգացողությունների մասին Եվրոպայի առաջնության եզրափակիչի ժամանակ։
Ապրիլի 22-ին Զագրեբում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին:
«Եվրոպայի առաջնությանը պատրաստվել էի, եկել էի այստեղ՝ ոսկե մեդալ նվաճելու։ Իմ մարզիչների, բոլորի շնորհիվ կարողացա ոսկե մեդալ նվաճել և դառնալ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ 77 կգ քաշային կարգն ուժեղագույն քաշային կարգերից մեկն է, որտեղ չես կարող կանխատեսել, թե ով կհաղթի։ Փառք Աստծո, հավատացի իմ ուժերին մինչև վերջ, որ կարող եմ հաղթել։ Անբացատրելի զգացողություններ են, չեմ կարող բացատրել։
Այլ գոտեմարտ էի ուզում անցկացնել, բայց իմ ծրագրածը չաշխատեց, ստիպված գնացի այլ հնարքների։ Այդ պահին անբացատրելի ապրումներ էին։ Երբ տեսա, որ մրցավարներն արդեն 4 միավոր են տվել ինձ, շատ ուրախացա։ Չեմ կարող բացատրել այդ պահին ինչ զգացի, պարզապես ուզում էի հաղթել։ Մեծ պատիվ է, որ բարձրացնում են Հայաստանի և եզդի ազգի պատիվը, դրոշը»,-պատմել է Ամոյանը։
Նա հավելել է, որ ամեն ինչ կանի աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճելու համար, որից հետո կպատրաստվի Օլիմպիական խաղերին։
Լրահոս
0