https://armeniasputnik.am/20230424/ekeq-tarmacnenq-mer-khvostumy-bajdeni-ugherdzy-ceghaspanutjan-108-rd-tarelici-arnchutjamb-58687506.html
Եկեք թարմացնենք մեր խոստումը. Բայդենի ուղերձը` Ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ
Եկեք թարմացնենք մեր խոստումը. Բայդենի ուղերձը` Ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ
Ջո Բայդենը նշել է, որ տարբեր երկրներում հաստատված հայերը պատմել են իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ տեղի ունեցած... 24.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-24T16:25+0400
2023-04-24T16:25+0400
2023-04-24T16:25+0400
ամն
ջո բայդեն
հայոց ցեղասպանություն
ուղերձ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/15/48704959_0:0:1601:901_1920x0_80_0_0_5f3a3aadd4d7ead8f2d351884e258cb2.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և վերահաստատում մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից։Նշվում է նաև, որ այս ցավալի դեպքերը հիշելով և միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ պետք է անդրադառնալ նաև հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ցեղասպանության վերապրածներից շատերը ստիպված եղան այլ երկրներում հաստատվել, այդ թվում` ԱՄՆ–ում։«Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները, պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի։ Այսօր եկեք թարմացնենք այս խոստումը»։Նա կոչ է արել կրկին պարտավորվել դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/15/48704959_0:0:1423:1067_1920x0_80_0_0_c17262eb38975bee5b4045ba90b9a6ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, ջո բայդեն, հայոց ցեղասպանություն, ուղերձ
ամն, ջո բայդեն, հայոց ցեղասպանություն, ուղերձ
Եկեք թարմացնենք մեր խոստումը. Բայդենի ուղերձը` Ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ
Ջո Բայդենը նշել է, որ տարբեր երկրներում հաստատված հայերը պատմել են իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չի կրկնվի։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և վերահաստատում մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում
ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից։
«1915-ի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին 1.5 միլիոն հայեր տեղահանեցին, կոտորեցին՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ սերունդների վրա»,–ասված է Բայդենի ուղերձում։
Նշվում է նաև, որ այս ցավալի դեպքերը հիշելով և միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ պետք է անդրադառնալ նաև հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ցեղասպանության վերապրածներից շատերը ստիպված եղան այլ երկրներում հաստատվել, այդ թվում` ԱՄՆ–ում։
«Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները, պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի։ Այսօր եկեք թարմացնենք այս խոստումը»։
Նա կոչ է արել կրկին պարտավորվել դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: