Կատմանդուից Դուբայ ուղևորվող ինքնաթիռը շարունակում է թռիչքը սովորական ռեժիմով

CC BY 2.0 / Ronnie Macdonald / Boeing 737s EI-DLD & EI-DWTԻնքնաթիռ. արխիվային լուսանկար
Ինքնաթիռ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մամուլի տվյալներով` խոսքը «Fly Dybai» ընկերության Boeing 737 ինքնաթիռի մասին է, որը Կատմանդուից Դուբայ է մեկնել FZ 576 չվերթով:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից դեպի Դուբայ ուղևորված «Fly Dubai» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը շարունակում է թռիչքը սովորական ռեժիմով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչությանը։
Հիշեցնենք` ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Fly Dubai» ավիաընկերության ինքնաթիռը այրվել է թռիչքի ժամանակ:
Որոշ ԶԼՄ–ների տվյալներով` խոսքը «Fly Dybai» ընկերության Boeing 737 ինքնաթիռի մասին է, որը Կատմանդուից Դուբայ է մեկնել FZ 576 չվերթով:
Լրահոս
0