Մայր Տաճարից դուրս է բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

© Sputnik / Aram NersesyanКатоликос Гарегин Второй посетил мемориальный комплекс Цицернакаберд (24 апреля 2023). Еревaн
Католикос Гарегин Второй посетил мемориальный комплекс Цицернакаберд (24 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Այսօր Սուրբ Գայանե վանքում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի համար տեղի է ունեցել Սուրբ Պատարագ, որին մասնակցել է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Պատարագից հետո հավատացյալների խոնարհումի համար դուրս է բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Իր քարոզում պատարագիչ, հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը անդրադարձել է 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց ցեղասպանությանը։
«Նահատակների խորհուրդը մեզ հավատարմության պատգամ է: Հավատարմություն այն բոլոր արժեքների հանդեպ, որոնք երբևիցե մեր ազգի կյանքում ստեղծվել և շարունակում են ստեղծվել։ Եթե այս հավատարմությունը չկա, եթե մենք անտարբերությամբ փորձում ենք մեր կյանքն ապրել իբրև բոլոր կենդանիներին տրված ժամանակամիջոց, ուրեմն մենք այդ հավատարմության խորհրդի մեջ չենք»,– ասել է նա։
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվել է դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Լրահոս
0