00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատասխանատվությունը պետք չէ գցել միայն ՌԴ–ի վրա. Ալավերդյանը` ՀՀ իշխանության քայլերի մասին

© Sputnik / Aram NersesyanԼարիսա Ալավերդյան
Լարիսա Ալավերդյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2023
Բաժանորդագրվել
Լարիսա Ալավերդյանի խոսքով` միայն մանկամիտ մարդիկ չեն հասկանում, որ Արցախի անվտանգությունն ու Հայաստանի անվտանգությունը իրարից առանձին գոյություն ունենալ չեն կարող։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի իշխանության բոլոր հայտարարությունները, թե ամբողջ պատասխանատվությունը Ռուսաստանն է կրում, մասնակի են ճշմարիտ։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։

«Եռակողմ հայտարարության ամենաշահագրգիռ կողմը Ռուսաստանը չէ, որն ուղղակի միջնորդ պետություն է։ Հայաստանը եռակողմ հայտարարության տակ դրել է իր ստորագրությունը։ Այս հակաազգային շահերին ուղղված քաղաքականության ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Ես զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ Հայաստանը չպետք է կողքից կանգնի, նայի, թե ինչ է անում միջնորդ երկիրը»,–ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքով` եթե նաև դիտարկենք, թե ինչպիսի բազմերեսանի քաղաքական հայտարարություններով է հանդես գալիս այս կամ այն պաշտոնատար անձը, ապա միանգամայն պարզ կդառնա, որ կատարվածը պարզապես գրգռում է ռուսաստանյան կողմին։
«Պետք է հստակեցնենք, որ Արցախում այսօր ռուս զինվորն է կանգնած զենքը ձեռքին։ Պետք է խելք ունենան (իշխանությունը. խմբ), չխռովեն միջնորդից և գնան, աղաչեն այլոց, որոնք հստակ հայտարարել են, որ Ադրբեջանի դեմ իրենք ոչ մի պատժամիջոց չեն ձեռնարկի և չեն հավակնում ռազմական ուժով օգնելու Արցախի անվտանգությանը»,–ասաց Ալավերդյանը։
Նա ընդգծեց` միանգամայն պարզ է, որ Արցախի միջազգային ճանաչումը հենց անվտանգության ամենամեծ երաշխիքն է, որը չկա։
Ալավերդյանի խոսքով` մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է առաջ մղել իր լկտի պահանջատիրական նկրտումները` խոսելով գոյություն չունեցող Արևմտյան Ադրբեջանից, որի տակ հասկանում է Հայաստանը։
«Այսքանից հետո չհասկանալ, թե ինչ նշանակում խաղաղության օրակարգ, բերել ամբողջովին կեղծ հիմնավորումներ ու պղծել այդ սուրբ խոսքը` խաղաղությունը, նշանակում է, որ այս իշխանությունները ոչ թե չհասկանալով, ակամա, այլ նրանք հենց եկել են Արցախը Ադրբեջանին բռնակցելու, որը, ինչպես տեսնում ենք, անում են»,–ասաց նա։
Ալավերդյանը շեշտեց, որ միայն մանկամիտ մարդիկ չեն հասկանում, որ իրարից առանձին գոյություն ունենալ չեն կարող Արցախի անվտանգությունն ու Հայաստանի անվտանգությունը։ Միայն միասնական անվտանգությունն է այսքան տարիներ լուծել առաջացած բոլոր խնդիրները։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին. Գարեգին Երկրորդ
Լրահոս
0