https://armeniasputnik.am/20230424/sa-petq-e-mtahvogi-naev-mijazgajin-hanrutjany-manasjany-arcakhum-arka-iravitshaki-masin-58665877.html
Սա պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը. Մանասյանը` Արցախում առկա իրավիճակի մասին
Սա պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը. Մանասյանը` Արցախում առկա իրավիճակի մասին
ՄԻՊ–ը նշեց, որ բոլոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում բարձրացնում է Արցախում ստեղծված իրավիճակի հարցը։ 24.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-24T12:25+0400
2023-04-24T12:25+0400
2023-04-24T12:39+0400
արցախ
ադրբեջան
անահիտ մանասյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/18/58664390_0:0:1601:901_1920x0_80_0_0_d9604b1cc2d805f8ab3f319390bc6f9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։«Սա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ համար, այլ միջազգային հանրության։ Ես փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները բոլոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում։ Սակայն այս հարցում բոլորս մեր ջանքերը պետք է մեկտեղենք»,–ասաց Մանասյանը։Ինչ վերաբերում է Տեղ համայնքում ստեղծված իրավիճակին, ապա ՄԻՊ–ը նշեց, որ այնտեղ շատ լուրջ խնդիրներ կան քաղաքացիների կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության տեսանկյունից։ Մանասյանի խոսքով` միջազգային գործընկերների հետ հանդիպման շրջանակում որպես առաջնահերթ խնդիր արծարծում է այս հարցը։Ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին. Գարեգին Երկրորդ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/18/58664390_85:0:1505:1065_1920x0_80_0_0_dfa6c2eaf9c2680e03d11de2c102c6c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ադրբեջան, անահիտ մանասյան
արցախ, ադրբեջան, անահիտ մանասյան
Սա պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը. Մանասյանը` Արցախում առկա իրավիճակի մասին
12:25 24.04.2023 (Թարմացված է: 12:39 24.04.2023) ՄԻՊ–ը նշեց, որ բոլոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում բարձրացնում է Արցախում ստեղծված իրավիճակի հարցը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։
«Սա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ համար, այլ միջազգային հանրության։ Ես փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները բոլոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում։ Սակայն այս հարցում բոլորս մեր ջանքերը պետք է մեկտեղենք»,–ասաց Մանասյանը։
Ինչ վերաբերում է Տեղ համայնքում ստեղծված իրավիճակին, ապա ՄԻՊ–ը նշեց, որ այնտեղ շատ լուրջ խնդիրներ կան քաղաքացիների կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության տեսանկյունից։ Մանասյանի խոսքով` միջազգային գործընկերների հետ հանդիպման շրջանակում որպես առաջնահերթ խնդիր արծարծում է այս հարցը։
«Պետական մարմինների համար փաստաթղթեր են նախապատրաստվում, որ համատեղ ուժերով կարողանանք խնդրին լուծում տալ։ Փորձել եմ նաև խնդրի լուծման առաջարկներ գտնել և առաջիկայում դրանք կներկայացնեմ պետական մարմիններին։ Բացի այդ, միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատականներ տա»,–ասաց պաշտպանը։
Ադրբեջանական կողմը երեկ
փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։