00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող է տեղադրվել

© Photo : official site of Yerevan municipality «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող
«Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող  - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2023
«Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող
Բաժանորդագրվել
Աղբյուր–հուշակոթողի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթող է բացվել։
© Photo : official site of Yerevan municipality «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող
Торжественное открытие памятника-источника героев операции Немезис (25 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2023
«Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող
Հուշարձանի վրա գրված են Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Արա Սարգսյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Արշակ Եզդանյանի, Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի, Պետրոս Տեր Պողոսյանի անունները։ Նրանք 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսներն են։ Այսուհետև սերունդները պատմությանը կծանոթանան նաև այս հուշարձանի միջոցով։
Արշավիր Շիրակյան. հայոց «Նեմեսիսի» լեգենդը
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել է, որ «Նեմեսիս» գործողությունը կարևոր իրադարձությունն է եղել հայ ժողովրդի կյանքում։ Նա հիշեցրել է, որ գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովում։ Այդ ժամանակ Հայոց ցեղասպանության հանցագործների 650 անուն է նշվել, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։
«Սա զուտ կուսակցական որոշում չէր, այլ ազգային խնդիր, և հայ ժողովուրդն ազգովի լուծեց այն»,– ասել է Մելքոնյանը։
© Photo : official site of Yerevan municipality Աշոտ Մելքոնյան
Торжественное открытие памятника-источника героев операции Немезис (25 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2023
Աշոտ Մելքոնյան
Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները։ Նրանցից մեկը լրագրող, հաղորդավար Արտյոմ Երկանյանն է` Արամ Երկանյանի հետնորդներից։
Սեքս, թմրադեղեր, ռոքնռոլից մինչև «Նեմեսիս» գործողություն. պատմություն մի հայի մասին
«Մենք վրիժառուներին պարտական ենք արժանապատիվ ազգ լինելու համար: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե «Նեմեսիս» գործողությունը չիրականացվեր: Մենք հիվանդ ազգ էինք լինելու, հոգեբանական բարդույթներից տառապող: Ես նրանց հաճախ համեմատում եմ հոգեբույժների հետ: Նրանք թույլ են տվել մեզ արժանապատիվ զգալ: Այս մարդիկ ահաբեկիչներ չեն, այլ իրականացնողն են այն արդար դատավճռի, որը կայացվել էր օրինական իրավական ատյանի կողմից: Ես հավատում եմ, որ այն թուրքը, որը կցանկանա իրեն արժանապատիվ զգալ, պետք է գա, խոնարհվի այս հուշարձանի առաջ և հիշի, որ առաջին երկիրը, որը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, եղել է Թուրքիան, որը հետո հեռացել է իր այդ սկզբունքից»,- ընդգծել է Երկանյանը:
Նշենք, որ աղբյուր–հուշակոթողը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ, քանդակի հեղինակն է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։
«Նեմեսիսի» չբացահայտված լիդերներից մեկը․ ո՞վ էր ծախսատար օպերացիայի ֆինանսական տնօրենը
Լրահոս
0