00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական ծրագրի իրագործման լավագույն պայմանները հենց մենք ենք ստեղծել

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2023
Բաժանորդագրվել
Մինչ Հայաստանում շարունակվում են թեժ, բայց անիմաստ վեճերն այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների շուրջ, աննախադեպ իրադրություն է ստեղծվել։
Մի կողմից, հայ-ադրբեջանական բանակցությունները կարծես թե ընդհատվել, բայց լիովին չեն դադարել, մյուս կողմից` ընդհատվել, բայց լիովին չի դադարել նաև պատերազմը, քանզի Բաքուն 2020 թվականից հետո էլ չի ավարտել ռազմական գործողությունները և վերջին երկուսուկես տարում ահագին տարածք է պոկել Հայաստանից։ Երևանի արձագանքն էլ այնքան կանխատեսելի է դարձել, որ թվում է, թե մեր արտգործնախարարությունը նախօրոք պատրաստված հայտարարություններ ունի դարակում պահած, որոնք հերթական ադրբեջանական սադրանքից անմիջապես հետո հանում և ուղարկում է հեռավոր մայրաքաղաքներ՝ Մոսկվա, Բրյուսել և Վաշինգտոն, ու սպասում է հաջորդ սադրանքին։
Ադրբեջանական ծրագրի իրագործման լավագույն պայմանները հենց մենք ենք ստեղծել
Ադրբեջանն էլ հետևողականորեն իրականացնում է Արցախի հայերից ազատվելու հստակ ծրագիրը։ Այն բաղկացած է հիմնականում երեք փուլից։ Առաջին. օրինականացնել և լիովին վերահսկելի դարձնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Հենց այդ նպատակն է հետապնդում Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի տեղակայումը։ Եթե մինչև այժմ սնունդ և ղեղորայք էին հասցնում Ստեփանակերտ ռուսաստանցի խաղաղապահները, ապա սրանից հետո բոլոր բեռները պիտի ստուգվեն ադրբեջանցիների կողմից և ստանան նրանց «դաբրոն»։
Անօրինակա՞ն է։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանում է, մեջբերեմ. «Ադրբեջանի որոշումն օրինական է և համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։ Առավել եւս, որ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ելնելով այդ հանգամանքից, Հայաստանը պետք է հարգի և ընդունի Ադրբեջանի՝ սեփական տարածք ելումուտը վերահսկելու իրավունքը»,- ասված է Բաքվի հայտարարության մեջ։
Փաշինյանի ու Ալիևի՝ միմյանց ներկայացվող պահանջները նույնն են
Դե ինչ, իրոք, երբ ճանաչում էինք հարևան երկրի տարածքային ամբողջականությունը, պիտի կանխատեսեինք նաև դրա հետևանքները։
Անցակետի տեղադրմանը, ամենայն հավանականությամբ, հետևելու է երկրորդ փուլը՝ արցախցիների լիակատար զինաթափումը, այսինքն, ըստ որոշ վերլուծաբանների` լուծարվելու է ոչ միայն պաշտպանության բանակը (եթե այն դեռ գոյություն ունի), այլև զինված ոստիկանությունը։ Եվ վերջապես երրորդ փուլում Բաքուն փորձելու է մշտապես ազատվել ռուսաստանցի խաղաղապահներից, որոնց լիազորությունների ժամկետը բոլոր դեպքերում լրանում է երկու տարուց։ Ընդ որում, Հայաստանի իշխանություններն այս գործընթացների վրա ազդելու որևէ լծակ չունեն։
Ճիշտ է, մեր ընդդիմությունը բազմիցս է համոզմունք հայտնել, որ անբարենպաստ զարգացումները կանխելու միակ ճանապարհը հայաստանյան բանակցողի փոփոխությունն է, պարզ ասած՝ իշխանափոխությունը, սակայն այդ տեսական վարկածն էլ անհնար է ստուգել, քանզի արտահերթ ընտրություններում քաղաքացիների մեծ մասը քվեարկեց նույն ուժի օգտին, իսկ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս՝ հիմա էլ ամենից շատ ձայն կստանային վարչապետն ու իր թիմը։
Ոմանք Հայաստանի իշխանություններից վճռական գործողություններ են սպասում, չնայած իրականում գիտեն՝ ոչ մի վճռական գործողություն էլ չի լինի։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանությունները մշտապես խոսել են ընդամենը մի կարմիր գծի մասին՝ դա ադրբեջանցիների ասած Զանգեզուրի միջանցքն է։
Հիշենք՝ այս կառավարությունը երբեք չի հայտարարել, թե իր համար կարմիր գծեր են Արցախի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, նույնիսկ Հայաստանի որոշ սահմանամերձ տարածքների օկուպացիան։
«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». ինչու 5 տարի առաջ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը
Հետո էլ, կներեք, ի՞նչ վճռական գործողությունների մասին է խոսքը, երբ ժողովրդի պառակտումը հասել է գագաթնակետին։ Այլևս ոչ ոք վճռական գործողությունների կոչ չի հնչեցնում՝ շատ լավ իմանալով, որ դրան հետևելու է ավանդական մեղադրանքների տեղատարափը՝ «ուզում եք էլի՞ երիտասարդներ զոհվեն», կամ՝ «բա դո՞ւք ինչու չեք գնում սահմանը պաշտպանելու»։ Մեղմ տարբերակով եմ ներկայացնում այդ մեղադրանքները՝ նախօրոք մաքրելով հայհոյանքներից ու վիրավորական որակումներից։
Մյուս կողմից էլ` այնքան է խորացել անդունդը քաղաքական ղեկավարության և հասարակության առնվազն մի զգալի մասի միջև, որ հերթական ադրբեջանական սադրանքից հետո մարդիկ մեղադրանքներ են հնչեցնում ոչ այնքան Բաքվի ու դրսի ուժերի, որքան հենց Հայաստանի իշխանությունների հասցեին։ Համաձայնե′ք` ուղղակի իդեալական պայմաններ են ադրբեջանական ծրագրերի կենսագործման համար։
«Շահեկան» պատասխանատվություն, որը տարրալուծվում է ինչպես շաքարը թեյի բաժակում
Ու երբ հերթական անգամ տեսնում ես, որ Հայաստանի իշխանություններն իսկապես լուրջ հույսեր են կապում բաղձալի խաղաղության պայմանագրի հետ, ակամա մտածում ես՝ մի՞թե այս մարդիկ չեն զգում, որ Ադրբեջանը վաղուց է կորցրել հետաքրքրությունը խաղաղության պայմանագրի նկատմամբ։ Բաքվի ինչի՞ն է պետք նման համաձայնագիր, երբ իր բոլոր նպատակներին մեծ հաջողության հասնում է առանց այդ փաստաթղթի։
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2023
ՌԴ խաղաղապահները փորձում են կանխել Լաչինում անցակետ դնելու նախաձեռնությունը. Աբրահամյան
Լրահոս
0