00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատ ոճի ըմբիշները որոշ բացեր ունեին, ԱԱ–ին դրանք կհարթվեն. գլխավոր մարզիչ

© Sputnik / Asatur YesayantsՀաբեթնակ Կուրղինյան
Հաբեթնակ Կուրղինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2023
Բաժանորդագրվել
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դարձած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը գոհ են իրենց մրցելույթներից։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկներն ապացուցեցին, որ կարող են արդեն մեծ փորձ ունեցող մարզիկների հետ հավասար գոտեմարտել ու անգամ գերազանցել նրանց։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը` ամփոփելով Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Նրա խոսքով` մարզիկները որոշ բացեր ունեին, դրանց վրա մարզական խումբը կաշխատի առաջիկայում, որպեսզի ըմբիշներն առաջիկա աշխարհի առաջնությանն ավելի լավ արդյունքներ գրանցեն։
Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած տղաներին. Եվրոպայի չեմպիոններն արդեն Հայաստանում են
Նշենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը դարձել են Եվրոպայի չեմպիոն։
Արսեն Հարությունյանն իր մրցելույթներից գոհ է, ասում է` լավ էր պատրաստվել թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես։

«Կառանձնացնեմ եզրափակիչ գոտեմարտը, քանի որ ինքս ինձ պետք է ապացուցեի, որ կարող եմ հաղթել մրցակցիս: Այս Եվրոպայի առաջնությունից հետո փոխելու եմ քաշային կարգս, իսկ մրցակիցս այդ կարգում աշխարհի գործող չեմպիոնն էր»,– ասաց նա։

Նշենք, որ եզրափակիչում Արսեն Հարությունյանը գոտեմարտել էր Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարել։
Իր մրցելույթներից գոհ է նաև Եվրոպայի մյուս չեմպիոնը` Վազգեն Թևանյանը։ Մեդալը նրա համար չափազանց սպասված էր, քանի որ մի քանի տարի չէի կարողանում մասնակցել Եվրոպայի առաջնություններին։
«Չնայած կա հաղթանակ, բայց կան նաև սխալներ, որոնց շուրջ դեռ պետք է աշխատեմ»,- ասաց Թևանյանը:
Նշենք, որ Վազգեն Թևանյանը եզրափակիչում ժամանակից շուտ 12։1 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Միկյայ Սայիմ Նաիմին։ Նա մեծահասակների Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ նվաճեց ոսկե մեդալ: Մինչ այս ըմբիշը ճանաչվել էր Եվրոպայի Մ17, Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունների հաղթող:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն առաջիկայում պատրաստվելու է աշխարհի առաջնությանը։ Տղաները վստահեցրին, որ փորձելու են նվաճել նաև օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Լրահոս
0