https://armeniasputnik.am/20230425/siriaji-het-kapvats-harcer-en-qnnarkel-turqiaji-rdi-siriaji-ev-irani-pn-ghekavarnery-58734374.html
Սիրիայի հետ կապված հարցեր են քննարկել Թուրքիայի, ՌԴ–ի, Սիրիայի և Իրանի ՊՆ ղեկավարները
Սիրիայի հետ կապված հարցեր են քննարկել Թուրքիայի, ՌԴ–ի, Սիրիայի և Իրանի ՊՆ ղեկավարները
Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունության հաստատման և պահպանման համար ընդգծվել է քառակողմ ձևաչափով հանդիպումները շարունակելու կարևորությունը։ 25.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-25T17:39+0400
2023-04-25T17:39+0400
2023-04-25T17:39+0400
սիրիա
թուրքիա
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
բանակ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2285/01/22850152_0:0:1600:901_1920x0_80_0_0_2a8b6b39de696d1736e2a2b40f5197a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։Հաղորդվում է, որ կողմերը «հաստատել են իրենց հարգանքը Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»։Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու և պահպանելու համար ընդգծվել է քառակողմ ձևաչափով հանդիպումները շարունակելու կարևորությունը։Շոյգուն երկկողմ բանակցություններ է վարել Թուրքիայի, Իրանի և Սիրիայի գործընկերների հետՆշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի Արաբական Հանրապետության ճանապարհային քարտեզը Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպում է պահանջում։ Նրա խոսքով` փուլային բանակցություններ կանցկացվեն չորս երկրների պաշտպանության նախարարների, արտգործնախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների մակարդակով։ Քննարկումների ժամանակ նախապատրաստական աշխատանքներ կտարվեն գագաթնաժողովի համար։
սիրիա
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2285/01/22850152_0:0:1424:1067_1920x0_80_0_0_6b5066938117c3fb0467a10445ed84d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սիրիա, թուրքիա, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, բանակ
սիրիա, թուրքիա, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, բանակ
Սիրիայի հետ կապված հարցեր են քննարկել Թուրքիայի, ՌԴ–ի, Սիրիայի և Իրանի ՊՆ ղեկավարները
Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունության հաստատման և պահպանման համար ընդգծվել է քառակողմ ձևաչափով հանդիպումները շարունակելու կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում անվտանգության իրավիճակի ամրապնդման հարցերը, կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար, Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների և ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարը։ Քննարկվել է նաև սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու ջանքերի ակտիվացումը», - նշել են ռազմական գերատեսչությունից:
Հաղորդվում է, որ կողմերը «հաստատել են իրենց հարգանքը Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»։
Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու և պահպանելու համար ընդգծվել է քառակողմ ձևաչափով հանդիպումները շարունակելու կարևորությունը։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի Արաբական Հանրապետության ճանապարհային քարտեզը Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպում է պահանջում։ Նրա խոսքով` փուլային բանակցություններ կանցկացվեն չորս երկրների պաշտպանության նախարարների, արտգործնախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների մակարդակով։ Քննարկումների ժամանակ նախապատրաստական աշխատանքներ կտարվեն գագաթնաժողովի համար։