https://armeniasputnik.am/20230425/sjuniq-odanavakajanum-tekhnikakan-trichqner-e-katarelu-l410-qaghaqaciakan-odanavy-58739452.html
«Սյունիք» օդանավակայանում տեխնիկական թռիչքներ է կատարելու L410 քաղաքացիական օդանավը
«Սյունիք» օդանավակայանում տեխնիկական թռիչքներ է կատարելու L410 քաղաքացիական օդանավը
Դեռ 2022 թվականին Կապանի օդանավակայանը հայտարարել է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին, սակայն օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը... 25.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-25T19:01+0400
2023-04-25T19:01+0400
2023-04-25T19:02+0400
օդանավակայան
սյունիք
կապան
ինքնաթիռ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0a/28621009_0:0:1600:900_1920x0_80_0_0_dbedcf47db76cca0ea538ddbf14972b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանում L 410 տիպի քաղաքացիական օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի։ Տեղեկությունը հայտնում են մարզպետի աշխատակազմից։Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի հուլիսին Սյունիքի մարզպետարանը տեղեկացրել էր, որ Կապանի օդանավակայանը հայտարարել է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին։ Հայտնել էին, որ պահանջվում են ժամանման սրահի սպասարկման աշխատակից, հավաքարար, ավիացիոն անվտանգության աշխատակիցներ, կապի մասնագետ, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետներ։Այդ ժամանակ «Սյունիքի օդանավակայան» ՓԲԸ տնօրեն Կարեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտել էր, որ անձնակազմի ավելացումը օդանավակայանի վերագործարկման հետ կապ չունի։
սյունիք
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0a/28621009_206:0:1406:900_1920x0_80_0_0_928f1c1ad3400365eac97d64b6a6353e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
օդանավակայան, սյունիք, կապան, ինքնաթիռ
օդանավակայան, սյունիք, կապան, ինքնաթիռ
«Սյունիք» օդանավակայանում տեխնիկական թռիչքներ է կատարելու L410 քաղաքացիական օդանավը
19:01 25.04.2023 (Թարմացված է: 19:02 25.04.2023) Դեռ 2022 թվականին Կապանի օդանավակայանը հայտարարել է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին, սակայն օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը Sputnik Արմենիային ասել էր, որ «Սյունիքի» վերագործարկում դեռ չի սպասվում։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանում L 410 տիպի քաղաքացիական օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի։ Տեղեկությունը հայտնում են
մարզպետի աշխատակազմից։
«Տեղեկացնում ենք, որ մոտ օրերին L 410 տիպի քաղաքացիական օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի Կապանի «Սյունիք» օդանավակայանում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի հուլիսին Սյունիքի մարզպետարանը տեղեկացրել էր, որ Կապանի օդանավակայանը հայտարարել է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին։ Հայտնել էին, որ պահանջվում են ժամանման սրահի սպասարկման աշխատակից, հավաքարար, ավիացիոն անվտանգության աշխատակիցներ, կապի մասնագետ, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետներ։
Այդ ժամանակ «Սյունիքի օդանավակայան» ՓԲԸ տնօրեն
Կարեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտել էր, որ անձնակազմի ավելացումը օդանավակայանի վերագործարկման հետ կապ չունի։