00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դարձյալ երաշտ. Հայաստանը 5 տասնյակ նոր ջրամբարներ է կառուցում

© Sputnik / Andranik GhazaryanՋրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2023
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը
Բաժանորդագրվել
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է ՀՀ ջրային ռեսուրսների ներկա վիճակն ու ապագային միտված ծրագրերը։ Խոսել է նաև հարևանների հետ ունեցած «ջրային» խնդիրների, սեփական ջրային պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտության մասին։

Արաքսից բացի նաև Դեբեդն է փոխել հունը

Թուրքական կողմը Արաքս գետի հունի վերականգնման աշխատանքներին չի մասնակցում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։
«Թուրքական կողմը Արաքսի հունի վերականգնման աշխատանքներին չի մասնակցում։ Թուրքական կողմի հետ մեր «Ջրառ» ընկերությունը բացառապես աշխատում է «Ախուրյան» ջրամբարի կառավարման շրջանակներում»,– հայտնեց Գևորգյանը։
Հիշեցնենք` Արաքսի հովտում ավազի անվերահսկելի արդյունահանման հետևանքով գետը փոխել էր հունն ու շուրջ 400 մետր առաջ եկել Հայաստանի տարածքում։ Բնապահպանական ու սահմանազատման խնդիրներից խուսափելու նպատակով կառավարությունը որոշել էր վերականգնել գետի բնական հունը՝ տեղում ամբարտակ կառուցելով։ Այդ նպատակով հատկացվել է շուրջ 22 ու կես մլն դրամ։
Վահագն Գևորգյանը նշեց, որ Արաքսի հունի վերականգնման նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն ավարտվել են։ Ակնկալվում է, որ այս տարի կսկսվեն շինարարական աշխատանքները։
Ջրային կոմիտեի նախագահը նաև հայտնեց, որ Արաքսից բացի նման խնդիր է ի հայտ եկել նաև հայ–վրացական սահմանին` Դեբեդի հունի տեղափոխման հետևանքով։ Բայց ի տարբերություն Արաքսի, Դեբեդի հունի վերականգնման ծրագրին մասնակցում է նաև սահմանակից պետությունը։
«Գետի հունի հետ կապված աշխատանքները միջգերատեսչական ձևաչափով վրացական կողմի հետ իրականացվում են։ Գետը հունը փոխել է, ինչը բնական գործընթաց է, և պատվարների կառուցմամբ խնդիրը լուծելու նպատակով մենք հիմա քննարկումների մեջ ենք վրացական կողմի հետ։ Առաջիկայում կունենանք նաև նախագծանախահաշվային աշխատանքներ, և կիրականցվեն արդեն նաև շինարարկան աշխատանքներ»,– ասաց Գևորգյանը։

Թուրքիան փակում է Ախուրյանի ջրամբարը սնուցող գետերի հոսքը

Ինչ վերաբերում է թուրքական կողմի հետ Ախուրյանի ջրամբարի համատեղ կառավարման աշխատանքներին, որը կարգավորվում է դեռևս խորհրդային տարիներին կնքված միջպետական պայմանագրով, Ջրային կոմիտեի նախագահը հայտնեց, որ ջրամբարի ռեսուրսների 50/50 համամասնությամբ բաշխման, օգտագործման շուրջ թուրքական կողմի հետ տարվա ընթացքում մի քանի հանդիպումներ են տեղի ունենում։
Բայց այստեղ ևս մեկ «բայց» կա. Ախուրյանի ջրամբարի ապագան ներկա պահին մշուշոտ է։ Բանն այն է, որ Թուրքիան իր տարածքում մի քանի ջրամբար է կառուցում, որոնց շահագործման արդյունքում այսօր Թուրքիայի տարածքով դեպի Ախուրյանի ջրամբար հոսող գետերում ջուրը կարող է պակասել կամ իսպառ ցամաքել։
Ուստի, Ջրային կոմիտեի նախագահից հետաքրքրվեցինք` հնարավոր է, որ սեփական ջրամբարների շահագործման արդյունքում Թուրքիան հրաժարվի օգտվել Ախուրյանի ջրամբարից, ու փոխվի նաև ջրամբարի` 1963թ–ից առ այսօր գործող համատեղ կառավարման կարգը։
«Չեմ կարծում, թե կարգը կփոխվի։ Միակ մտահոգությունը, որ կա այն է, որ հնարավոր է` «Ախուրյան» ջրամբարում մենք ավելի քիչ ջրի պաշարներ ունենանք»,– ասաց Գևորգյանը։

Հայաստանում շուրջ 5 տասնյակ նոր ջրամբարներ կկառուցվեն

Սահմանի այս կողմում ևս ջրամբարաշինական աննախադեպ ծավալի աշխատանքներ են իրականացվում։ Ջրային կոմիտեի նախագահը հայտնեց, որ այս տարի կավարտվի Վեդու ջրամբարի` երկար տարիներ շարունակվող շինարարությունը։ Իսկ մայիսի 17-ին պաշտոնապես կազդարարվի Վերականգնման վարկերի բանկի (KfW) և պետական բյուջեի միջոցներով Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկը։
«Բացի այս ջրամբարներից մենք ունենք նախատեսված նաև 15 այլ ջրամբարների կառուցում, որոնցից 6-ի նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ 4 ջրամբարների մասով (Աստղաձոր, Արգիճի, Ելփին, Քասախ) արդեն նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն են մեկնարկել, 2 ջրամբարների (Լիճք, Արթիկ) մասով հայտարարվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման կրկնակի մրցույթ, և հնարավոր եմ համարում, որ տարեվերջին մենք կունենանք նաև 2 ջրամբարների շինարարական աշխատանքների մրցույթներ»,– ասաց Վահագն Գևորգյանը։
Բացի այդ, կառավարությունն քննարկում է Եղվարդի ջրամբարի կառուցման հնարավորությունը` ճապոնական «Ջայկա» ընկերության կատարած ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ Կառավարությունը բանակցում է նաև ԵԱԶԲ–ի հետ` Արագածոտնի մարզում «Սելավ–Մաստարա»ջրամբարի հնարավոր կառուցման շուրջ։
Բացի վերոհիշյալ ջրամբարներից կառավարությունը ծրագրում է նաև օրվա կարգավորիչ 31 ջրամբարների կառուցում, որոնց նախագծանախահաշվային աշխատաքների մրցույթներն ավարտվել են։ Կոմիտեում հույս ունեն մինչև տարեվերջ սկսել նաև այս ջրամբարների շինարարական աշխատանքները։
«Օրվա կարգավորիչ ջրամբարները հնարավորություն են տալիս գիշերային ժամերին ջրերը պահել, ցերեկը ոռոգման նպատակով օգտագործել։ Օրվա տարբեր ժամերին դրանք ջրօգտագործման ռեժիմի հստակ կարգավորումներ են տալիս։ Մյուս 15 ջրամբարների հետ համեմատած դրանք շատ փոքր ջրամբարներ են, լոկալ, որոշակի տարածքներում ոռոգման խնդիրներ լուծելու համար»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Հայաստանում այսօր շահագործվող ու կառուցվող բոլոր ջրամբարները, Ջրային կոմիտեի նախագահի խոսքով, հետագայում գործելու են որպես մեկ միասնական համակարգ, որի արդյունքում հնարավոր կլինի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում իրականացնել, մի ջրամբարից մյուսին ջուր մատակարարել, անհրաժեշտության դեպքում մեկի հաշվին ավելացնել մյուսի ծավալը և այլն։
Նախատեսված շուրջ 5 տասնյակ նոր ջրամբարները 100 տոկոսով լցնելու հնարավորության մասին հարցին Վահագն Գևորգյանն այսպես պատասխանեց. «Կլիմայի փոփոխության հետ կապված ամբողջ աշխարհում կա ջրային պաշարների խնդիր։ Եվ այն ջրային պաշարները, որ կան ՀՀ–ում, անհրաժեշտ է արդյունավետ կառավարելու։ Ասել, որ դրանք բավարար են ջրամբարները լցնելու համար, դժվար է։ Մենք այսօր ունենք ջրամբարներ, որոնք արդեն կլիմայի փոփոխության հետ կապված ամբողջությամբ չեն լցվում։ Մենք ունենք ջրամբարներ, որոնք լցվում են սելավներից առաջացած ջրով։ Բայց, հաշվի առնելով կլիմայի փոփոխությունն ու տեղումների սակավությունը, մենք ունենք ջրամբարներ, որոնք իրենց ամբողջ ծավալով չեն լցվում, ընդհուպ մինչև 50 տոկոսից էլ քիչ են լցվում»։
Քիչ չեն նաև 50-60 և ավելի տարիներ շահագործվող ու ոչ մի անգամ չվերանորոգված ջրամբարներ, որոնք լուրջ վերազինման ու վերանորոգման կարիք ունեն։

Նախորդ տարիների համեմատ 2023թ–ն ավելի սակավաջուր է լինելու

Կլիմայի փոփոխության հետևանքով երաշտները Հայաստանում արդեն սովորական են դարձել։ Այս տարին ևս, Ջրային կոմիտեի նախագահի խոսքով, սակավաջուր է լինելու։
«Մենք նոր ենք ստացել Հիդրոմետ ծառայության տեղեկությունները ձյան ծածկույթի, գետերի ջրատվության մասին։ Հիմա մեր «Ջրառ» ընկերությունը վերլուծություններ է իրականացնում` ըստ ՋՕԸ–ների կողմից տրված հայտերի։ Առաջիկա օրերին մենք արդն կունենանք ամփոփ պատկեր։ Բայց պետք է արձանագրենք, որ արդեն իսկ նախնական ուսումնասիրություններով, տարին, ըստ էության երաշտ տարի է, և, ի տարբերություն նախորդ տարիների` 2022, 2021թթ–ի, սակավաջուր տարի է լինելու` թե՛ ջրամբարների, թե՛ գետերի լցվածության առումով»,– ասաց Վահագն Գևորգյանը։
Մեր զրուցակիցը չցանկացավ ժամանակից շուտ կանխատեսումներ անել, թե Հայաստանի որ տարածքում ջրի դեֆիցիտն ավելի սուր կզգացվի։ Բայց վստահեցրեց, որ կփորձեն այնպես անել, որ հնարավորինս բավարարեն ոռոգման ջրի պահանջարկը։
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել տեսանյութում։
Լրահոս
0