Բրյուս Ուիլիսը և Դեմի Մուրը պապիկ–տատիկ են դարձել

© Sputnik / Екатерина ЧесноковаԴերասան Բրյուս Ուիլիսը Կաննի 65-րդ կինոփառատոնում (16 մայիսի, 20122). Կանն
Դերասան Բրյուս Ուիլիսը Կաննի 65-րդ կինոփառատոնում (16 մայիսի, 20122). Կանն - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի զույգի թոռնուհին ծնվել է ապրիլի 18-ին։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսը և նրա նախկին կինը՝ դերասանուհի Դեմի Մուրը, պապիկ–տատիկ են դարձել: Նրանց դուստրը՝ Ռումեր Ուիլիսը, որը նույնպես դերասանուհի է, աղջիկ է լույս աշխարհ բերել և այդ մասին հայտնել ինստագրամյան էջում։
«Լուետտա Այսլի Թոմաս Ուիլիսը... ծնվեց տանը ապրիլի 18-ին», - գրել է նորաթուխ մայրիկը և հրապարակել փոքրիկի լուսանկարը։
Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Բրյուս Ուիլիսի մոտ ախտորոշվել է պրոգրեսիվ դեմենցիա։ Նա ստիպված էր ավարտել դերասանական կարիերան։
«Մայրս 500 դոլարով վաճառել է ինձ». Դեմի Մուրը պատմել է` ինչպես են իրեն բռնաբարել
Լրահոս
0