00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Սարգիս Խանդանյան
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա․Խանդանյան
19:26
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթողները 2 մլն դրամ կստանան. «Ռուսական գրքի տունը» նոր մրցույթ է հայտարարում ՀՀ–ում

© Sputnik / Andranik GhazaryanՍտեփան Կիրակոսյան
Ստեփան Կիրակոսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2023
Ստեփան Կիրակոսյան
Բաժանորդագրվել
Երևանի «Ռուսական գրքի տուն» հասարակական, մշակութային և կրթական կենտրոն է, որը վերջին տարիներին դարձել է սոցիալական, մշակութային և կրթական միջոցառումների անցկացման հարթակ։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի «Ռուսական գրքի տունը» «Հայաստանի առաջնորդներ» խորագրով երիտասարդական մրցույթ է կազմակերպում: Երեք անվանակարգերում հաղթողներն առաջին փուլում 2-ական մլն դրամ կստանան։ «Ռուսական գրքի տուն» հասարակական կազմակերպության տնօրեն Ստեփան Կիրակոսյանը Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց մրցույթի մասին։
Նրա խոսքով՝ մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ պետական կառավարում, բիզնես և արտադրություն, ժամանակակից տեխնոլոգիաներ (ՏՏ) անվանակարգերում: Կազմակերպիչները կհատուցեն երկրորդ փուլում բացառիկ հմտություններ և կարողություններ ցուցաբերած մասնակիցների ուսման վարձը Հայաստանի և Ռուսաստանի լավագույն բուհերի մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում կառավարման գծով սովորելու համար: Ֆինանսական աջակցություն կտրամադրվի նաև գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող բիզնեսի զարգացմանը։
18-35 տարեկան մասնակիցների հայտերը կընդունվեն ապրիլի 1-ից մայիսի 15-ը:
Ի դեպ, «Ռուսական գրքի տունն» այս տարվա ընթացքում արդեն երկրորդ մրցույթն է կազմակերպում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ 7-10-րդ դասարանների աշակերտների համար ստեղծագործական մրցույթի հայտերն արդեն ընդունվում են: Որպես մրցույթի թեմաներ ընտրվել են Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ», «Առաջին օրը դպրոցում», «Գյուղացին» և Անտոն Չեխովի «Երջանկություն», «Ուսուցիչ», «Գրիշա» պատմվածքները։ Մրցույթն անցկացվում է 2 փուլով։ 1-ին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է կարդալ առաջարկված 3 տարբերակներից մեկում ներառված երկու հեղինակների ստեղծագործությունները, թարգմանել հայերենից ռուսերեն և ռուսերենից՝ հայերեն նշված հատվածները և լրացված հայտի հետ մինչև ապրիլի 30-ն ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին՝ konkurs.perevoda@gmail.com:
Մրցույթի 1-ին փուլի արդյունքներով կընտրվեն 22 լավագույն աշխատանքներ՝ ՀՀ յուրաքանչյուր մարզից և Երևանից։ 1-ին փուլի հաղթողները կանցնեն 2-րդ փուլ և կստանան 100 000 դրամ մրցանակ։ 1-ին փուլի այն հաղթողները, որոնք չեն մասնակցի 2-րդ փուլին, մրցանակ չեն ստանա։ Մրցույթի 2-ին փուլին մասնակցելու համար 1-ին փուլի հաղթողները պետք է նկարեն կարճ տեսահոլովակ (մինչև 5 րոպե տևողությամբ), որում կպատմեն, թե ինչպես են արել թարգմանությունը և ինչ աղբյուրներից են օգտվել, ինչպես նաև գրեն կարճ պատմվածք (մեկ A4 թերթ)՝ «Ընտրված ստեղծագործության հերոսը 2123 թվականին» թեմայով։ 2-րդ փուլի հաղթողը կստանա 1 000 000 դրամ մրցանակ կամ կրթաթոշակ Հայաստանի և Ռուսաստանի ցանկացած բուհում սովորելու։ Հաղթողի ուսումնական հաստատությունը կստանա նաև հատուկ մրցանակ (առաջին անհրաժեշտության խնդրի լուծում):
«Ռուսական գրքի տունը» հիմնադրվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Բացումից գրեթե անմիջապես հետո դպրոցականների համար անցկացվեց «Մտածող սերունդ» մրցույթը։ Դպրոցների աշակերտները սոցիալական ցանցերի միջոցով պետք է պատմվածք կամ տեսանյութ հրապարակեին։ Առաջին մրցույթին մասնակցեցին 1200 աշակերտներ։ Հաղթողները ստացան մրցանակներ, իսկ լավագույններից 10-ը մեկնեցին Մոսկվա, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու Ռուսաստանի մայրաքաղաքի թատրոններին, թանգարաններին և այլ տեսարժան վայրերին:
Հաջողությունից ոգևորված կազմակերպիչները 2022 թվականին Սյունիքի մարզում անցկացրին Լև Տոլստոյի անվան գրական մրցույթը։ «Ռուսական գրքի տան» ղեկավարությունն այս տարի նույնպես հաջողություն է ակնկալում։
Հայաստանում չկան ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են վերականգնողներ պատրաստել
Լրահոս
0