00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես անցավ Կապան–Երևան–Կապան փորձնական թռիչքը. պատմում է օդաչուն

© Photo : Facebook / Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation CommitteeԿապան–Երևան–Կապան փորձնական թռիչքը
Կապան–Երևան–Կապան փորձնական թռիչքը - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2023
Կապան–Երևան–Կապան փորձնական թռիչքը
Բաժանորդագրվել
Կապան–Երևան–Կապան փորձնական թռիչքի ժամանակ անվտանգային խնդիրներ չեն եղել։ Թռիչքը տևել է 40-50 րոպե, սակայն ապագայում այն 40 րոպեն չի գերազանցի, ասում է օդանավի հրամանատարը։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. «Սյունիք» օդանավակայանից ինքնաթիռները կարող են առանց խոչընդոտ Կապանից Երևան թռիչքներ իրականացնել, եթե անվտանգությունն ապահովվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման գնահատական տվեց Երևան–Կապան–Երևան փորձնական թռիչք իրականացրած օդանավի հրամանատար Գուրգեն Հովսեփյանը` ամփոփելով փորձնական թռիչքի արդյունքները։
Այսօր Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 փորձնական թռիչքից հետո բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար։
Չնայած նրան, որ թռիչքն իրականացվել է ադրբեջանցիների տեղակայված դիրքերի հարևանությամբ, օդաչուի խոսքով, անվտանգային առումով որևէ խնդիր չեն ունեցել։
«Միջազգային և մնացած ծառայությունների, ԻԿԱՕ–ի կողմից համաձայնեցված է եղել այս թռիչքը և կարծում եմ, որ ապագայում ևս անվտանգային խնդիրներ չեն լինի»,–նշում է նա։
Ի դեպ, Հովսեփյանը թռիչքի սխեմաների և գծագրերի հեղինակն է և փորձնական թռիչքի ժամանակ անձամբ հետևել է ընթացքին։ Այն տևել է մոտ 50 րոպե, սակայն ապագայում թռիչքները, նրա գնահատմամբ, 40 րոպեն չեն գերազանցի։
«Լրիվ դրական էի տրամադրված։ Աշխատանքի վրա էինք կենտրոնացած, ժամանակ չի եղել անհանգստանալու ադրբեջանցիների հարևանությամբ գտնվելու մտքից։ Քանի որ այն շատ բարդ օդանավակայան է, «Զվարթնոց» կամ «Գյումրի» չէ, միայն թռիչքի վրա ենք կենտրոնացած եղել»,–ասաց նա։
Օդանավակայանի բարդությունը առաջին հերթին պայմանավորված է տեղանքով, միևնույն ժամանակ՝ սահմանին մոտ գտնվելով. այստեղ թռիչքի ժամանակ յուրաքանչյուր վայրկյանը հաշված է։
Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք է կատարել մարդատար օդանավը. տեսանյութ
Ինչ վերաբերում է թռիչքները կանոնավոր դարձնելուն, մեր զրուցակիցը նշեց, որ եթե անվտանգային հարցեր չլինեն, մասնագիտական տեսանկյունից օդանավակայանի դիրքին համապատասխանող ինքնաթիռների պարագայում այն կարող է շահագործվել։ Այստեղ կարող է տեղավորվել մինչև 50 տեղանոց ինքնաթիռ։
Հովսեփյանը նաև հայտնեց, որ այս թռիչքը նախատեսված էր դեռ 2015 թվականից։
«Դեռ այն ժամանակ պղնձամոլիբդենային գործարանը նախատեսել էր, որ Կապանի օդանավակայանը շահագործվի։ Օդանավակայանը պատրաստվեց, 2018 թվականին գնվեց չեխական արտադրության ինքնաթիռը։ Անձնակազմը վերապատրաստվեց Պրահայում»,–պատմեց օդաչուն։
Այժմ, նրա խոսքով, ծրագիր կա L410 տեսակի օդանավի կարգի ևս երկու օդանավ ձեռք բերել։ Նպատակ կա նաև օդաչուների վերապատրաստման ուղարկել եվրոպական ուսումնական կենտրոններ։
Իսկ թե երբ կլինի հաջորդ Երևան–Կապան–Երևան թռիչքը՝ օդանավի հրամանատարը չկարողացավ պատասխանել, քանի որ պետք է որոշակի աշխատանքներ տարվեն, շտկումներ իրականացվեն։
Հավելենք՝ ՏԿԵՆ–ը հայտնում է, որ նախարար Գնել Սանոսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը։ «Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար: Եվ ի ուրախություն բոլորիս, կարծես ամեն ինչ հաջող ընթացավ, և այն պատկերացումները, որոնք թղթի վրա կային, դրանք փորձնական դաշտում կիրառվեցին և հաջողությամբ ընթացավ: Հեռանկարում, իհարկե, մեր նպատակը կանոնավոր չվերթներ կազմակերպելն է այս ամենը վերլուծելուց հետո»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը որոշ այլ օդանավակայանների հետ կապել, ոչ միայն «Զվարթնոցի»։
Նշենք, որ Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:
Այս թռիչքը պատմական է, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականի մեկ մասնավոր թռիչքի:
Լրահոս
0