00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մշակույթի ոլորտում ռուս–հայկական առաջին կրթական համաժողովը կանցկացվի Երևանում

© Sputnik / Անցնել մեդիապահոցՆկարահանումներ
Նկարահանումներ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2023
Նկարահանումներ
Բաժանորդագրվել
Համաժողովի օրակարգում մշակույթի ոլորտում ռուս–հայկական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունն ու Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ապրիլի 28-ին Երևանում կանցկացնեն մշակույթի ոլորտում ռուս–հայկական առաջին կրթական համաժողովը։
«Կրթական ոլորտում համագործակցության զարգացումը ռուս–հայկական երկխոսության առանցքային ուղղություններից մեկն է», – ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնումը, կրթական միջավայրի բարելավումը, կադրերի վերապատրաստումը, բուհերի աշխատանքում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրումը։
Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում կայանալիք լիագումար նիստից առաջ կներկայացվի Ռուսաստանի Կինոյի պետական կենտրոնական թանգարանի պատրաստած «Երգում եմ քեզ, ի՛մ Հայաստան» նախագիծը, որի շրջանակում մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին կներկայացվեն «Հայֆիլմ» կինոստուդիայի ստեղծած կինոպաստառները։
Համաժողովի լիագումար նիստին կմասնակցեն Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի փոխնախարարներ Վլադիմիր Օսինցևն ու Արա Խզմալյանը, Վոլոգդայի և Կոստրոմայի մարզերի մշակույթի դեպարտամենտների տնօրեններ Վլադիմիր Օսիպովսկին և Մարինա Նազինան, ինչպես նաև մշակույթի առաջատար կրթական հաստատությունների ղեկավարները։
Աննախադեպ բյուջե և խորհրդանշական սկիզբ. Գյումրիում միջազգային թատերական փառատոն կկայանա
Նույն օրը Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի ներկայացուցիչները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում վարպետության դասեր կանցկացնեն` «Դերասանական վարպետություն», «Խաղարկային կինոյի ռեժիսուրա» և «Կինոարտադրություն», իսկ ԳԻՏԻՍ–ի (Ռուսաստանիթատերականարվեստիինստիտուտ) ռեկտոր Գրիգորի Զասլավսկին վարպետության դաս կանցկացնի դրամատուրգիայի վերաբերյալ։
Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում Կազանի Մշակույթի պետական ինստիտուտը ռեկտորի գլխավորությամբ հատուկ նիստ կանցկացնի բացառիկ վարպետության դասընթացներով` «Ժողովրդական պարի ոճավորումը ռուսական և թաթարական պարերի օրինակով», «Կաշվե խճանկար», «Բանահյուսական–ազգագրական նյութերի բեմականացում»։
Միջոցառումները կավարտվեն «Մոսկվա» կինոթատրոնում Ռուսական կինոյի օրերի բացման արարողությամբ և ռուսական վարձույթի ռեկորդակիր դարձած «Չեբուրաշկա» ֆիլմի ցուցադրությամբ։ Ռուսական կինոյի «Մարաթոնը» արդեն երկրորդ անգամ է հյուր գալիս հայ հանդիսատեսին, բայց այս անգամ` ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։ Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն Երևանում (ապրիլի 28-30) և Գյումրիում (մայիսի 5-7)։
Ֆրանսիական Իզերը կընդլայնի համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ
Լրահոս
0