https://armeniasputnik.am/20230426/nikvol-pashinjany-khvosel-e-sharl-misheli-het-hajtni-e-inch-en-qnnarkel-58754615.html
Նիկոլ Փաշինյանը խոսել է Շառլ Միշելի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
Նիկոլ Փաշինյանը խոսել է Շառլ Միշելի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
ՀՀ վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են իրադրությունը տարածաշրջանում։ 26.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-26T09:10+0400
2023-04-26T09:10+0400
2023-04-26T12:56+0400
նիկոլ փաշինյան
շառլ միշել
տարածաշրջան
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/13/51525248_0:150:1670:1089_1920x0_80_0_0_1fe4e2fd7f6280b28d79e6e4e93ee5ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը։Նշվում է, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։Արցախում խափանվել է վառելիքի ներկրումը, կասեցվել են ԿԽՄԿ–ի բեռնափոխադրումները. պետնախարար
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/13/51525248_93:0:1577:1113_1920x0_80_0_0_1233baac73f8027ffb18f22fcd22d3c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, շառլ միշել, տարածաշրջան , հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
նիկոլ փաշինյան, շառլ միշել, տարածաշրջան , հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
Նիկոլ Փաշինյանը խոսել է Շառլ Միշելի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
09:10 26.04.2023 (Թարմացված է: 12:56 26.04.2023) ՀՀ վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են իրադրությունը տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությունը։ Տեղեկությունը
հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։
Նա շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը։
Նշվում է, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին
փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։