https://armeniasputnik.am/20230426/rd-ag-pvokhnakhararn-ararat-mirzvojani-het-qnnarkel-e-lgh-i-shurj-iravitshaki-srumy-58755081.html
ՌԴ ԱԳ փոխնախարարն Արարատ Միրզոյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրավիճակի սրումը
ՌԴ ԱԳ փոխնախարարն Արարատ Միրզոյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրավիճակի սրումը
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր։ 26.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-26T09:26+0400
2023-04-26T09:26+0400
2023-04-26T12:54+0400
ռուսաստան
հայաստան
լեռնային ղարաբաղ
արցախ
միխայիլ գալուզին
տարածաշրջան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0d/58086281_0:128:1600:1028_1920x0_80_0_0_b1969b11086047394ee07bbf9005b7e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Երևանում երեկ խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալների հետ, ինչպես նաև առանձնազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:Կարևորվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով ջանքերի ակտիվացումը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների։Ուշադրության կենտրոնում է եղել նաև երկկողմ հարաբերություններում ծագած խնդիրների և տարածաշրջանային անվտանգության ապահովման շուրջ կարծիքների փոխանակումը:Կողմերը նշել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության դրական դինամիկան։ Արձանագրվել է առևտրատնտեսական հարաբերություններում անցած տարի գրանցված ռեկորդային դինամիկան։Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0d/58086281_85:0:1505:1065_1920x0_80_0_0_2e73adb685d132d741fe014090910e2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ, միխայիլ գալուզին, տարածաշրջան , ադրբեջան
ռուսաստան, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ, միխայիլ գալուզին, տարածաշրջան , ադրբեջան
ՌԴ ԱԳ փոխնախարարն Արարատ Միրզոյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրավիճակի սրումը
09:26 26.04.2023 (Թարմացված է: 12:54 26.04.2023) Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Երևանում երեկ խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալների հետ, ինչպես նաև առանձնազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ,
հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի սրումը:
Կարևորվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով ջանքերի ակտիվացումը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների։
Ուշադրության կենտրոնում է եղել նաև երկկողմ հարաբերություններում ծագած խնդիրների և տարածաշրջանային անվտանգության ապահովման շուրջ կարծիքների փոխանակումը:
Կողմերը նշել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության դրական դինամիկան։ Արձանագրվել է առևտրատնտեսական հարաբերություններում անցած տարի գրանցված ռեկորդային դինամիկան։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին
փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։