https://armeniasputnik.am/20230426/tavushi-marzi-zinkvomin-tsetselu-hamar-meghadranq-e-arajadrvel-2-andzi-ka-kalanavvorvats-58782403.html
Տավուշի մարզի զինկոմին ծեծելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի. կա կալանավորված
Տավուշի մարզի զինկոմին ծեծելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի. կա կալանավորված
Դատարանի որոշմամբ՝ կասկածյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ 26.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-26T16:59+0400
2023-04-26T16:59+0400
2023-04-26T17:03+0400
կալանք
ծեծ
զինվորական
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավար Լեռնիկ Օհանյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ, երկու անձի մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Մասնավորապես, քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (խուլիգանությունը) կետի հատկանիշներով։Լեռնիկ Օհանյանը ճանաչվել է տուժող։Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ տեղի ուենցածը պայմանավորված չէ Օհանյանի ծառայողական գործունեությամբ։Դատարանի որոշմամբ՝ կասկածյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։Նախաքննությունը շարունակվում է, վարութային և ապացուցողական գործողություններ են կատարվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կալանք, ծեծ, զինվորական, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
կալանք, ծեծ, զինվորական, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
Տավուշի մարզի զինկոմին ծեծելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի. կա կալանավորված
16:59 26.04.2023 (Թարմացված է: 17:03 26.04.2023) Դատարանի որոշմամբ՝ կասկածյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավար
Լեռնիկ Օհանյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ, երկու անձի մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Մասնավորապես, քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (խուլիգանությունը) կետի հատկանիշներով։
Լեռնիկ Օհանյանը ճանաչվել է տուժող։
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ տեղի ուենցածը պայմանավորված չէ Օհանյանի ծառայողական գործունեությամբ։
«Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գործող գազալցակայանում հերթի պահպանման հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում Օհանյանը երկու անձի կողմից ենթարկվել է բռնության։ Տվյալ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով»,– նշեց Աբրահամյանը։
Դատարանի որոշմամբ՝ կասկածյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է, վարութային և ապացուցողական գործողություններ են կատարվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։