00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Patriot ԶՀՀ-ներն ու F-16-ները Ուկրաինայում. ամերիկյան առասպելաբանության կործանումը

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցԱմերիկացի զինվորականնները Լեհաստանում
Ամերիկացի զինվորականնները Լեհաստանում - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
Ամերիկացի զինվորականնները Լեհաստանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինայում Patriot զենիթահրթիռային համալիրները սպառնալիք են ստեղծում ԱՄՆ-ի ազգային շահերի համար, քանի որ անարդյունավետ են հակառակորդի ավիացիայի և հրթիռային զենքի դեմ պայքարում:
Քառասուն տարվա շահագործման ընթացքում Patriot-ները թշնամու ոչ մի ինքնաթիռ չեն խոցել։ Եմենի ապստամբների անօդաչու թռչող սարքերի և հրթիռների դեմ մարտերում նույնպես պարտվել են. Patriot ԶՀՀ-ների վրա հիմնված հակաօդային պաշտպանության համակարգը չի պաշտպանել Սաուդյան Արաբիայի օբյեկտները համակցված օդային հարվածներից:
Ռուսական հատուկ ռազմական գործողության գոտին կոշտ ձևով ստուգում է արևմտյան զենքի որակը, և, անկասկած, կհաստատի ԱՄՆ-ի տեխնոլոգիական հետամնացությունը ՀՕՊ-ՀՀՊ ոլորտում:
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Քրիստոֆեր Քավոլին ապրիլի 26-ին Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է, որ Կիևը ստացել է իրեն խոստացված մարտական մեքենաների 98 տոկոսը՝ տանկեր, ՀՄՄ-ներ, այլ տեխնիկա, այդ թվում՝ Patriot ԶՀՀ-ներ։ «Մենք արդեն Կիևին մատակարարել ենք հակահարձակման համար անհրաժեշտ սպառազինությունըև կշարունակենք մեր մատակարարումները, որպեսզի աջակցենք ընթացող գործողություններին»:
Պենտագոնի ներկայացուցիչները Օդեսայում պարբերաբար ստուգում են Ուկրաինա հասած սպառազինությունը (ռուսական «Կալիբրների» նշանառության տակ դա անելը հեշտ չէ)։ «Իրականացվող գործողություններ» դեռ չեն նկատվում. Ուկրաինայի զինված ուժերը խուլ պաշտպանության մեջ են։
Վաշինգտոնն ու Բեռլինը խոստացել են Կիևին Patriot ԶՀՀ-ների երկու մարտկոց փոխանցել, որոնցից յուրաքանչյուրն արժե մոտ 1 մլրդ դոլար և ներառում է 4-8 արձակման կայան` չորս զենիթային հրթիռներով: Ընդհանուր առմամբ մարտկոցում 16-32 հրթիռ ունի։ Ավելի վաղ Politico պարբերականը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կստանան Patriot MIM-104 մոդիֆիկացիան, որը նախատեսված է բալիստիկ հրթիռները որսալու համար։ Ապրիլին Ուկրաինայում մարտական հերթապահության էր անցել խոստացված հավաքածուներից մեկը։
Եվ իհարկե, նույնիսկ այդպիսի երկուսը կամ երեքը չեն փակի Կիևի երկինքը։ Հատուկ ռազմական գործողության գոտում ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներ չեն օգտագործում, անորսալի գերձայնային «Իսկանդերները» քվազիբալիստիկ հետագծերով են թռչում։ Ամերիկյան համալիրի համար ինքնաթիռները, ԱԹՍ-ներն և թևավոր հրթիռները որսալը գործնականում անլուծելի խնդիր է։
«Ռամշտայն». ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վերջին ներդրումը «Ուկրաինական նախագծի» վերակենդանացման գործում
Patriot ԶՀՀ-ները տարբեր երկրներում 40 տարվա շահագործման ընթացքում հակառակորդի ոչ մի ինքնաթիռ չեն խոցել։ Սաուդյան Արաբիայի օբյեկտների ուղղությամբ միջին հեռահարության բալիստիկ հրթիռների համազարկով Եմենի ապստամբները 2021 թվականի ձմռանը խայտառակեցին ամերիկյան ՀՕՊ համակարգերը ամբողջ աշխարհում։ Միջին հեռահարության հրթիռները, ենթադրաբար իրանական կամ եմենական արտադրության, հաղթահարել են 1000 կմ և Patriot ԶՀՀ տեղակայման վեց «խտացված» շրջաններ, THAAD համակարգի կողմից հայտնաբերվել և բռնվել են միայն Էր Ռիադի երկնքում։
Մինչև 200 կմ խոցման հեռահարությամբ խիստ մասնագիտացված Terminal High Altitude Area Defense (THAAD) հակահրթիռային համակարգը համարվում է ռուսական Ս-500 ԶՀՀ-ի ամերիկյան անալոգը, բայց զիջող բնութագրերով: Ավելի վաղ Սաուդյան ՀՕՊ ուժերը չէին կարողացել Patriot-ներով հետ մղել հուսիների հրթիռային հարվածը նավթային օբյեկտներին 2019 թվականի աշնանը: 2017 թվականի դեկտեմբերին հուսիների Burkan 2-H բալիստիկ հրթիռի ուղղությամբ արձակված Patriot PAC-2 համալիրի MIM-104C հրթիռներից ոչ մեկը թիրախին չի դիպել։

Patriot-ը «չի ձգում», վատ տեսնում է, թույլ խփում

Ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրը մշակվել է 1983 թվականին, նախատեսված է խոշոր ռազմածովային և ռազմաօդային բազաները, վարչարական-արդյունաբերական կենտրոնները օդային հարձակման բոլոր միջոցներից պաշտպանելու համար։
Գովազդային հոլովակները պատմում են, որ Patriot ԶՀՀ-ն ի վիճակի է միաժամանակ հայտնաբերել և ճանաչել ավելի քան 100 օդային թիրախներ, անդադար ուղեկցել ընտրված ութին և հարձակվել դրանցից յուրաքանչյուրի վրա երեք հրթիռներովմինչև 100 կմ հեռավորության և 60 մետրից մինչև 24 կմ բարձրությունների վրա 90 աստիճանի կտրվածքով։ Եվ այնուամենայնիվ, Վաշինգտոնի երկինքը ոչ այնքան «հայրենասիրաբար» հսկում են NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերը` «նորվեգական բնավորությամբ»:
Ժամանակակից ռազմական հակամարտություններում Patriot ԶՀՀ-ն «չորով» պարտվում է, և պատահական չէ, որ 2020 թվականի հունվարին Իրանի հրթիռային հարվածներով Իրաքում ԱՄՆ խոշոր ռազմաբազայում մոտ 100 ամերիկացի զինվոր ոչնչացվեց։ Patriot-ը թիրախներ է հայտնաբերում նեղ հատվածում, միայն հորիզոնից վեր, և «չի տեսնում» ցածր թռչող թիրախները` մինչև 60 մետր բարձրության վրա թռչող հրթիռներն ու ԱԹՍ-ները։
Գերձայնային օբյեկտներին չի հասնում։ Մարտական պայմաններում թիրախը խոցելու հավանականությունը 0,4 է, այսինքն` երեք հրթիռից մեկն է նպատակին հասնում։ Մինչև 150 կմ պաշտպանության գծում ամերիկյան համալիրը հեռու է ռուսական «Панцирь» ԶՀՀ-ի արդյունավետությունից, էլ չենք խոսում Ս-350 «Витязь» ԶՀՀ-ի մասին
Պենտագոնը մտահոգված է, որ Ուկրաինայի ՀՕՊ միջոցները վերջնականապես կքայքայվեն մինչև ապրիլի վերջ, և ռուսական հարվածային ավիացիան կուժեղացնի գերիշխանությունը հատուկ գործողության գոտում։ Ընդ որում, Ուկրաինայում ոչ մեկին չպետք է մոլորության մեջ գցեն ամերիկացիների կողմից «առասպելականացված» Patriot ԶՀՀ-ի երկու մարտկոցների հնարավորությունները։ Համալիրը վաղուց արդեն տեխնոլոգիապես հնացել է, արդիականացման ներուժը սպառվել է։ Եվ այն ամենևին էլ «պատրիոտ» չէ, այլ միայն անգլերեն Phased Array Tracking Radar to Intercept On Target (համալիր, կցված ուղեկցող ռադարի հետ` դիտարկվող թիրախը որսալու համար) անվանման հապավումն է։
«Defender-23». ինչպես է ՆԱՏՕ-ն նախապատրաստվում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակմանը
Ուկրաինական երկնքում ամերիկյան արտադրության «քմահաճ» F-16 կործանիչների հայտնվելը (որը քիչ է հավանական) նույնպես միայն ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի շուկայական շահերին կարող է հարվածել։ Ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում այս ինքնաթիռները ակնհայտորեն անգործունակ են, հատուկ սպասարկում և մաքուր թռիչքուղիներ են պահանջում։
Business Insider պարբերականը նշում է, որ Ռուսաստանը կոչնչացնի Ուկրաինայի զինված ուժերի ցանկացած օդանավակայան դեռ կործանիչների մատակարարումից առաջ՝ F-16-ի ընդունման նախապատրաստման ընթացքում։ Պենտագոնում դա հասկանում են և կեղծավորաբար պնդում, թե «Ուկրաինայի համար F-16-ները առաջնահերթություն չեն», քանի որ օդային տարածքը կարելի է վերահսկել «շատ արդյունավետ ցամաքային ՀՕՊ-ի օգնությամբ»։
Ամերիկյան ՀՕՊ-ՀՀՊ տեխնոլոգիաները դիտարկել էինք ավելի վաղ։ Մինչդեռ, Պենտագոնի գնահատմամբ, ռուսական մարտական ավիացիայի ներուժը քիչ է տուժել ուկրաինական հակամարտության ընթացքում, և օդատիեզերական ուժերը «1000 կործանիչ և ռմբակոծիչ» ունեն:
Հետևեք ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին։
Լրահոս
0