00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես անօդաչուով նկարահանել. SputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար

© Sputnik / Aram NersesyanSputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար
SputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացավ լուսանկարելու և տեսանկարահանելու ժամանակ անօդաչուների օգտագործման մասին SputnikPro–ի վարպետության դասը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արբանյակային նավիգացիայի խափանման դեպքում պետք է կարողանալ կողմնորոշվել տեղանքում և թռիչքները ծրագրելիս հաշվի առնել քամու ուղղությունը։ Վարպետության գաղտնիքները հայ օպերատորներին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ներկայացրեց «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինության մասնագետ Իգոր Մազունինը։ Վարպետության դասն անցկացվեց SputnikPro նախագծի շրջանակում։
«ԶԼՄ-ներն ու ժամանակակից տեխնոլոգիաները. անօդաչուների հնարավորությունները լուսա և տեսանկարահանման ժամանակ» թեմայով հանդիպումը բաղկացած էր տեսական և գործնական մասերից։
Անօդաչուներով նկարահանման տեսական մասը ներկայացնելիս` Մազունինը իր մասնագիտական կարիերայում տեղի ունեցած դեպքեր պատմեց։ Մասնավորապես նա ներկայացրեց աղավնիներին և բազեներին որպես տեսախցիկների կրող օգտագործելու փորձը։
Մասնագետն առանձին անդրադարձավ թեժ կետերում` Իրաքում, Սիրիայում և Ուկրաինայում, ռազմական գործողությունների գոտում իր աշխատանքային փորձին։ Հայ օպերատորները ծանոթացան ահաբեկիչներից ազատագրած իրաքյան Մոսուլի և Մարիուպոլի բացառիկ կադրերին։
© Sputnik / Aram Nersesyan«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինության մասնագետ Իգոր Մազունինը Երևանում
Модуль Sputnik Pro по теме использования БПЛА в журналистике - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինության մասնագետ Իգոր Մազունինը Երևանում
Հայաստանցի գործընկերներն իմացան, որ քառաթև անօդաչու թռչող սարքերին (Մազունինը նաև վեցաթև ԱԹՍ է օգտագործում) սպառնում են ոչ միայն դիպուկահարները, ՌԷՊ-ն ու ՀՕՊ-ը, այլև ամենահասարակ էլեկտրագծերը, որոնք գրեթե աննկատ են թռիչքի բարձր արագության դեպքում և հաճախ դրոնների վթարման պատճառ են դառնում։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինության ներկայացուցիչը ցուցադրեց նաև տեսանյութեր, որոնցում երևում են, թե ինչպես են Արտյոմովսկում օգտագործվող ԱԹՍ-ներն ամենաանհաջող պահին կպչում կախված լարին և շեղվում ուղղությունից։
© Sputnik / Aram NersesyanSputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար
Практическая часть модуля Sputnik Pro по теме использования БПЛА в журналистике - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
SputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար
Վարպետության դասի գործնական մասը տեղի ունեցավ Երևանի կենտրոնում` Շահումյանի հրապարակում։ Տարբեր ԶԼՄ-ները ներկայացնող օպերատորները ցուցադրեցին անօդաչուների գործարկման և կառավարման իրենց գիտելիքները, իսկ Մազունինը ներկայացրեց իր նկատառումներն ու դիտողությունները, թե ինչպես խուսափել իրավիճակներից, որոնք կարող են հանգեցնել դրոնների կառավարումը կորցնելուն։
Ի դեպ, քառաթև անօդաչուների թռիչքները սահմանափակված են աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում, այդ թվում նաև Երևանում։ Դրոններով նկարահանելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններին, այլապես կարող եք տուգանվել։

Մասնակիցների կարծիքները

Հանրային հեռուստաալիքի օպերատոր Էդմոն Հակոբյանը ընդգծեց Մազունինի հետ փորձի փոխանակման կարևորությունը, քանի որ նա արդեն երկար տարիներ է աշխատում անօդաչուների հետ և գործնականում կարող է ներկայացնել այն ամենը, ինչը հայ օպերատորները սովորել են միայն տեսականորեն։
«Կարծում եմ` ամենակարևորն այն է, որ մենք փորձ ձեռք բերեցինք։ Նա ներկայացրեց իր փորձը, և դա բավական ուսուցողական էր», – ասաց նա։
© Sputnik / Aram NersesyanSputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար
Практическая часть модуля Sputnik Pro по теме использования БПЛА в журналистике - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
SputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար
168.am պարբերականի օպերատոր Հենրիխ Մարգարյանն իր հերթին նշեց գործնական մասի անցկացման կարևորությունը, քանի որ, նրա համոզմամբ, անհնար է լավ կառավարել անօդաչուները միայն տեսական գիտելիքներ ունենալով։ Նա վստահեցրեց, որ ինֆորմացիայի փոխանակումն ու անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում նորույթների քննարկումը կարևոր է օպերատորի որակավորումը բարձրացնելու համար, հետևաբար միջոցառումը օգտակար կլինի բոլոր մասնակիցների համար։
«Տղաները փորձառու են, գուցե ինձնից լավ են նկարահանում, բայց իմ փորձը կարող է նրանց պետք գալ։ Բավականին հետաքրքիր էր հայ գործընկերների հետ շփվել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մազունինը։

Խոսնակի մասին

Իգոր Մազունինն իր մասնագիտական ուղին սկսել է որպես ստուդիայի օպերատոր 1985 թվականին։ Հետագայում եղել է նորությունների արտագնա օպերատոր, բեմադրող օպերատոր, հեռուստանախագծերի ռեժիսոր, կրեատիվ պրոդյուսեր։
Նա թաքնված նկարահանումների մասնագետ է։ Աշխատել է Life News–ում և ՌԻԱ Նովոստիիում։
© Sputnik / Aram NersesyanSputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար
Практическая часть модуля Sputnik Pro по теме использования БПЛА в журналистике - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
SputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար
2010 թվականից սկսել է զբաղվել աերո, լուսա և տեսանկարահանումների համար նախատեսված անօդաչուների նախագծմամբ և ստեղծմամբ։ Հաջողությամբ կիրառել է իր ստեղծած մոդելները լրատվական ռեպորտաժների նկարահանման համար։ Լուսաբանել է ռազմական գործողությունները Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում և Դոնբասում։
2018 թվականից մինչ օրս աշխատում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունում։
SputnikPro-ն Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի նախագիծն է լրագրողների, պրոֆիլային բուհերի ուսանողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների և մեդիաոլորտի այլ մասնագետների համար։ Նպատակը` արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակում, մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացում։
© Sputnik / Aram NersesyanSputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար
Практическая часть модуля Sputnik Pro по теме использования БПЛА в журналистике - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
SputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար
Նախագիծն իրականացվում է 2018թ․-ի մարտից։ Այդ ընթացքում SputnikPro վարպետության դասեր են անցկացվել Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Էստոնիայում և Հարավային Օսեթիայում:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականի մարտից նախագծին մասնակցել է ավելի քան 6000 մարդ 80 երկրներից։
Լրահոս
0