Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահի գլխավորած պատվիրակությանը

© Photo : ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԳնել Սանոսյանը Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը
Գնել Սանոսյանը Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իզերի դեպարտամենտի նախագահը կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանանդամներին և նրանց հետ քննարկել համատեղ ծրագրերի իրականացման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
© Photo : ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԳնել Սանոսյանը Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահի հետ հանդիպմանը
Министр территориального управления и инфраструктур Гнел Саносян принял президентa департамента Изер Франции Жан-Пьерa Барбье (27 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
Գնել Սանոսյանը Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահի հետ հանդիպմանը
Մասնավորապես, Սանոսյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որում յուրահատուկ դերակատարում ունի Իզերի և Գեղարքունիքի մարզի մեջև առկա համագործակցությունը։
Սանոսյանն ուրախությամբ արձանագրել է Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզի միջև ստորագրված 2023-2027թթ.-ի համագործակցության նոր պայմանագրի կնքման փաստը։
Ժան-Պիեր Բարբիեն իր հերթին հավաստիացրել է, որ պատրաստակամ են ապակենտրոնացման շրջանակներում ամրապնդել առկա համագործակցությունը, ավելի ընդլայնել այն՝ ներառելով այլ ոլորտներ, այդ թվում առողջապահությունը։
Իզերի դեպարտամենտի նախագահը կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է պայմանագրով նախանշված ծրագրերի իրականացման ընթացքը, նոր ծրագրեր ներգրավելու հնարավորությունները։
© Photo : ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԳնել Սանոսյանի ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումը
Министр территориального управления и инфраструктур Гнел Саносян принял президентa департамента Изер Франции Жан-Пьерa Барбье (27 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
Գնել Սանոսյանի ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումը
Քննարկվել է նաև Գեղարքունիքի մարզում տուրիզմի՝ հատկապես քայլարշավային տուրիզմի զարգացման հեռանկարները, մարզում ֆրանսերենի ուսուցումը խթանելու, ինչպես նաև բազմաթիվ այլ ծրագրերի ընթացքը։
Լրահոս
0