00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայ-իսրայելական հարաբերությունները ճգնաժամի մեջ են. փորձագետը հակադարձում է Փաշինյանին

Հայ-իսրայելական հարաբերությունները ճգնաժամի մեջ են. փորձագետը հակադարձում է Փաշինյանին
Բաժանորդագրվել
Սերգեյ Մելքոնյանն ընդգծում է` որքան էլ կարևոր ու ցանկալի լինի Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը, դրա գինը չպետք է լինի Իրանի հետ հարաբերությունների վատացումը։
Հայ–իսրայելական հարաբերություններում որևէ դրական նախադրյալ չկա, և հատկապես վերջին տարիներին դրանք գտնվում են ճգնաժամի մեջ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը Իսրայելի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում ընդգծել էր, որ երկկողմ հարաբերություններն ակտիվորեն զարգանալու և որակական նոր մակարդակ թևակոխելու դրական նախադրյալներ ունեն։
Փորձագետը վարչապետի հայտարարած դրական նախադրյալները չի տեսնում Իսրայելի հետ համագործակցության ոչ մի ոլորտում։
«Այս փուլում որևէ երկկողմանի օրակարգ չկա երկու երկրների միջև։ Դրա համար մենք չենք կարող ասել` ինչպես կզարգանան հարաբերությունները, որովհետև մենք ոչ մի բանի վրա չենք կարող նույնիսկ հիմնվել։ Այո՛, կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք հաջողել` տեխնիկական, ՏՏ ոլորտներում կամ ագրարային ոլորտում, բայց անգամ այդ ոչ քաղաքականացված ոլորտներում որևէ բաղադրիչ չկա, և չենք կարող խոսել որևէ տեսակի հարաբերությունների մասին»,–ասաց նա։
Այս դեպքում, ըստ Մելքոնյանի, ավելորդ է անգամ խոսել զենքի կամ տեղեկատվական անվտանգության ոլորտներում համագործակցության մասին, քանի որ այսօր Իսրայելը պատրաստ չէ Հայաստանի հետ համագործակցելուն։ Իսրայելը երբեք իրեն թույլ չի տա անել քայլեր Հայաստանի նկատմամբ, որոնք հարցականի տակ կդնեն Ադրբեջանի հետ հարաբերությունները։
«Թել Ավիվի ընդհանուր քաղաքականությունը Հարավային Կովկասում էլի հիմնվում է Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա։ Իրենք էլ պատրաստ չեն այդպիսի գին վճարել, որպեսզի վատացնեն հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, ինչ է թե Հայաստանի հետ ինչ-որ ոլորտում հարաբերություններ զարգացնեն։ Բացի դա, շուկայապես Հայաստանն իրենց հետաքրքիր չէ, որովհետև փակ տարածք է` 3 մլն–ոց շուկա։ Առնվազն մենք կարող էինք իրենց հետաքրքրել Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ստեղծվող դաշինքի շրջանակներում»,–նկատեց մեր զրուցակիցը։
Կրոնական երկխոսության վառ օրինակ. Նիկոլ Փաշինյանն ուղերձներ է հղել Իրանի առաջնորդներին
Այս համատեքստում Մելքոնյանն ընդգծում է, որ որքան էլ կարևոր և ցանկալի լինի Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը, դրա գինը չպետք է լինի Իրանի հետ հարաբերությունների վատացումը։
«Դա մենք չենք կարող այսօր մեզ թույլ տալ, որովհետև Իրանը փաստացի այն անվտանգային կարևոր բաղադրիչներից է, որը կասեցնում է Ադրբեջանի ներխուժումը և ուժային ձևով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը»,–հավելեց նա։
Մելքոնյանը հիշեցնում է Հայաստանի քայլերն ուղղված հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես` պատերազմից հետո Իսրայելում նոր դեսպանի նշանակումը, որը փորձում էր որոշ չափով հաջողել, Հայֆայում որոշակի գործունեություն ծավալել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, սակայն դա ավելի շոտ լոկալ, քան պետական մակարդակում էր արվում։
«Իրականում այս դեպքում խնդիրը դեսպանի աշխատանքի մեջ չէ. խոսքը միջպետական հարաբերութունների մասին է։ Դեսպանն իրականացնում է կենտրոնի քաղաքականությունը։ Երբ որ մենք չենք կարողանում հասկանալ, թե նույնիսկ Հայաստանի դիրքորոշումը այսօր Արցախի կամ Ադրբեջանի հանդեպ ինչպիսին է, դեսպանը չի կարող ինչ-որ աշխատանք ծավալել։ Մեր արտաքին գործընկերների հետ խոսելիս դժվար ենք ասում, թե Հայաստանն ինչպիսին է տեսնում տարածաշրջանը»,–հավելեց նա։
Հիշեցնենք, որ թեև 1992 թվականին ՀՀ անկախություն ձեռք բերելուց հետո Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին, սակայն Հայաստանը որոշեց Իսրայելում դեսպանատուն բացել 2020 թվականին, դեսպան Արմեն Սմբատյանի նստավայրը տեղափոխվեց Թել Ավիվ։ Պատերազմից կարճ ժամանակ անց դեսպանը հետ կանչվեց Երևան։ Արդեն պատերազմից հետո` 2021 թվականի դեկտեմբերին, Հայաստանն Իսրայելում նոր դեսպան նշանակեց Արման Հակոբյանին, որի ջանքերով Իսրայելի Հայֆա քաղաքում բացվեց Հայոց ցեղասպանության հրապարակը։
Նշենք, որ Իսրայելը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հարցը բազմիցս բարձրացվել է Իսրայելի խորհրդարանում, սակայն ամեն անգամ համապատասխան բանաձևի ընդունումը հետաձգվել է։
Լրահոս
0