https://armeniasputnik.am/20230427/hajastanum-tvoshakarunery-kkarvoghanan-arcanc-yntrel-irenc-banky-58831430.html
Հայաստանում թոշակառուները կկարողանան առցանց ընտրել իրենց բանկը
Հայաստանում թոշակառուները կկարողանան առցանց ընտրել իրենց բանկը
Այսուհետ թոշակառուները ստիպված չեն լինի հերթ կանգնել հայտ գրելու համար։ 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T15:07+0400
2023-04-27T15:07+0400
2023-04-27T15:25+0400
թոշակ
թոշակառու
հայաստան
բանկ
օնլայն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/12/34413300_0:167:1600:1067_1920x0_80_0_0_7cbe827b1c2970141bc6410a14d7f402.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Թոշակառուներն այսուհետ կկարողանան առցանց ընտրել իրենց բանկը։ Կառավարությունն այսօր ընդունեց կենսաթոշակ վճարելու կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը։Նախկինում կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար բանկն ընտրվում էր ավտոմատ կերպով` սոցիալական ապահովության ծառայության ծրագրային մոդուլի միջոցով: Իսկ բանկի ընտրության համար անհրաժեշտ էր դիմում ներկայացնել՝ սոցապ ծառայության տարածքային բաժնում: Ընդունված որոշման համաձայն՝ կենսաթոշակառուները կարող են արդեն դիմել առցանց։Որևէ պետական հիմնարկում թղթադրամ պիտի չերևա. Փաշինյանը խոսեց թոշակների հետվճարի մասինՀիշեցնենք, որ կենսաթոշակի վճարումն անկանխիկ եղանակով, այսինքն՝ բանկի միջոցով, Հայաստանում պարտադիր է մինչև 75 տարեկան բոլոր այն կենսաթոշակառուների համար, որոնք 1–ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ չեն:Ընդ որում՝ այս ընթացակարգը 2021 թ․ հուլիսի 1-ից կիրառվում է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, այլ քաղաքներում՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից:Թոշակառուները հետվճար կստանան նաև 2023թ-ին. անկանխիկ վճարումների թիվը քառապատկվել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/12/34413300_177:0:1600:1067_1920x0_80_0_0_25c80f88a031f33e16426b5ab20cec69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թոշակ, թոշակառու, հայաստան, բանկ, օնլայն
թոշակ, թոշակառու, հայաստան, բանկ, օնլայն
Հայաստանում թոշակառուները կկարողանան առցանց ընտրել իրենց բանկը
15:07 27.04.2023 (Թարմացված է: 15:25 27.04.2023) Այսուհետ թոշակառուները ստիպված չեն լինի հերթ կանգնել հայտ գրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Թոշակառուներն այսուհետ կկարողանան առցանց ընտրել իրենց բանկը։ Կառավարությունն այսօր ընդունեց կենսաթոշակ վճարելու կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նախկինում կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար բանկն ընտրվում էր ավտոմատ կերպով` սոցիալական ապահովության ծառայության ծրագրային մոդուլի միջոցով: Իսկ բանկի ընտրության համար անհրաժեշտ էր դիմում ներկայացնել՝ սոցապ ծառայության տարածքային բաժնում: Ընդունված որոշման համաձայն՝ կենսաթոշակառուները կարող են արդեն դիմել առցանց։
Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարումն անկանխիկ եղանակով, այսինքն՝ բանկի միջոցով, Հայաստանում պարտադիր է մինչև 75 տարեկան բոլոր այն կենսաթոշակառուների համար, որոնք 1–ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ չեն:
Ընդ որում՝ այս ընթացակարգը 2021 թ․ հուլիսի 1-ից կիրառվում է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, այլ քաղաքներում՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից: