00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետության ծախսերն աճել են. գործադիրը հաստատեց 2022թ–ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ կառավարություն
ՀՀ կառավարություն - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
ՀՀ կառավարություն
Բաժանորդագրվել
Կառավարության կատարողականի հաշվետվությունը խորհրդարանի դատին կներկայացվի մինչև մայիսի 1-ը:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. 2022թ–ին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379,3 մլրդ դրամով, ծախսերը` 11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով։ Կառավարության նիստում այս տվյալները ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2022թ–ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ պետության ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել կապիտալ ծախսերի աճով։ Իսկ եկամուտների աճը պայմանավորել են հիմնականում արտաքին գործոնները, որոնց արդյունքում նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2022թ–ին ՀՀ–ում արձանագրվել է 12.6 տոկոսանոց աճ։
«Չնայած Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական ազդեցության հետևանքով մարտ ամսին տնտեսության ակտիվության որոշակի դանդաղմանը, ապրիլ ամսից դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և ՏՏ ոլորտի ընկերությունների ՀՀ տեղափոխվելու արդյունքում տնտեսական աճի տեմպերը կտրուկ ավելացան, հատկապես ծառայությունների ոլորտում»,– ասաց նախարարը։
Դոլարը մի օր թանկանալու է. տնտեսագետը խորհուրդ է տալիս օգտվել ստեղծված հնարավորությունից
2022թ–ի պետական բյուջեի ծախսերի ամենամեծ բաժինը` 27.4 և 21.4 տոկոս, ունեցել են համապատասխանաբար աշխատանքի և սոցիալական հարցերի ու պաշտպանության նախարարությունները։
Հայաստանը ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճի կարող է հասնել իներցիայով. տնտեսագետ
Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ 2022թ–ի պետական բյուջեի պակասուրդը պլանավորված ՀՆԱ–ի նկատմամբ 3 տոկոսի փոխարեն կազմել է 2.1 տոկոս։ Ընդ որում` եթե 2021թ–ին բյուջեի պակասուրդը լրացվել էր հիմնականում արտաքին աղբյուրներից, ապա 2022–ին այն ամբողջությամբ լրացվել է ներքին միջոցներով։
«Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է` կազմելով 46.7 տոկոս` կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն»,– ասաց ֆինանսների նախարարը` հավելելով, որ կառավարության պարտքը 2022թ–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 886 մլն ԱՄՆ դոլար։
Նախարարի ելույթից հետո կառավարությունը հաստատեց 2022թ–ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ Այն մինչև մայիսի 1-ը կներկայացվի Ազգային ժողովի դատին։
Լրահոս
0