https://armeniasputnik.am/20230427/hhn-hrazharvel-e-lachini-tshanaparhin-zugaher-hskvoghutjun-irakanacnelu-arajarkic-bajramvov-58833914.html
ՀՀ–ն հրաժարվել է Լաչինի ճանապարհին զուգահեռ հսկողություն իրականացնելու առաջարկից. Բայրամով
ՀՀ–ն հրաժարվել է Լաչինի ճանապարհին զուգահեռ հսկողություն իրականացնելու առաջարկից. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Լաչինի ճանապարհը բաց է եղել և բաց է լինելու բոլոր մարդասիրական նպատակների համար։ 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T15:50+0400
2023-04-27T15:50+0400
2023-04-27T16:01+0400
ջեյհուն բայրամով
հայաստան
ադրբեջան
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/0c/24875836_0:0:1600:901_1920x0_80_0_0_82d54fff3c9beb7568e26ef0f437228e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանը հրաժարվել է սահմանին՝ Լաչինի ճանապարհի մուտքի մոտ, զուգահեռ վերահսկողություն իրականացնելու առաջարկից։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց իշխանության պատկերացումները Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ` ընդգծելով, որ բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։Բայրամովը հավելել է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո 2,5 տարվա ընթացքում Հայաստանը Լաչինի ճանապարհն իբր օգտագործել է Ադրբեջանի տարածք ականներ տեղափոխելու և տեղադրելու, զինվորականներ ու ռազմական տեխնիկա տեղափոխելու համար:Միաժամանակ նա չի ընդունել շրջափակման փաստը՝ նշելով, որ Լաչինի ճանապարհը բաց է եղել և բաց կլինի բոլոր մարդասիրական նպատակների համար։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/0c/24875836_75:0:1495:1065_1920x0_80_0_0_0f59454493c7d7d0e3bc463e5821f6fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ջեյհուն բայրամով, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
ջեյհուն բայրամով, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
ՀՀ–ն հրաժարվել է Լաչինի ճանապարհին զուգահեռ հսկողություն իրականացնելու առաջարկից. Բայրամով
15:50 27.04.2023 (Թարմացված է: 16:01 27.04.2023) Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Լաչինի ճանապարհը բաց է եղել և բաց է լինելու բոլոր մարդասիրական նպատակների համար։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանը հրաժարվել է սահմանին՝ Լաչինի ճանապարհի մուտքի մոտ, զուգահեռ վերահսկողություն իրականացնելու առաջարկից։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց իշխանության պատկերացումները Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ` ընդգծելով, որ բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։
«Ադրբեջանական կողմի առաջարկներից մեկը Լաչինի ճանապարհին վերահսկողության թափանցիկ ռեժիմի իրականացումն էր։ Սակայն Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։ Այդ դեպքում Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողություն ապահովելու համար Ադրբեջանն ապրիլի 23-ին քայլեր ձեռնարկեց անցագրային վերահսկողության գործառույթների իրականացման համար»,- ասել է Բայրամովը Բաքվում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ ասուլիսի ժամանակ:
Բայրամովը հավելել է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո 2,5 տարվա ընթացքում Հայաստանը Լաչինի ճանապարհն իբր օգտագործել է Ադրբեջանի տարածք ականներ տեղափոխելու և տեղադրելու, զինվորականներ ու ռազմական տեխնիկա տեղափոխելու համար:
Միաժամանակ նա չի ընդունել շրջափակման փաստը՝ նշելով, որ Լաչինի ճանապարհը բաց է եղել և բաց կլինի բոլոր մարդասիրական նպատակների համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։