00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու՞ են Լարսում վերջին օրերին հերթեր. մեկնաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան կցորդը

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցՎերին Լարս
Վերին Լարս - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բեռնատարների համար նախատեսված ուղիներից 5-ը չեն գործում, բացի այդ շարքից դուրս են եկել 4 ռենտգեն սարքերից 2-ը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Վերին Լարսի անցակետում վերազինման աշխատանքներ են տարվում, ինչի պատճառով բեռնատարների համար նախատեսված 11 ուղիներից գործում են միայն 6-ը: Դրա արդյունքում անցակետի թողունակությունը 450-ից իջել է 250-350 բեռնատար օրական: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը։
«Վրաստանում տեղեկացնում են, որ բեռնատարների վարորդները, ֆերմերները ահազանգում են, թե օրերով չեն կարողանում արտահանել գյուղմթերքը Ռուսաստանի Դաշնություն։ Հայկական բեռնատարներն արդեն օրեր շարունակ կանգ են առել Վրաստանում՝ սպասելով որևէ պարզաբանման։ Այս ամենի արդյունքում լրջագույն վնասներ կարող են կրել ջերմոցային տնտեսությունները։ Իսկ առաջիկա ամիսներին, երբ մեկնարկի ծիրանի և այլ մրգերի սեզոնը, կարող է ամբողջովին վտանգվել գյուղատնտեսության այս ճյուղը»,– գրել էր Դանիելյանը։
Վահան Հակոբյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակի օբյեկտիվ պատճառները։ Նրա խոսքով` բացի այն, որ 11 ուղիներից 5-ն այս պահին չեն գործում, նաև մոտ մեկ շաբաթ է, ինչ անցակետի 4 ռենտգեն սարքերից 2-ն անսարք են։ Փաստորեն հիմա գործում է 2 ռենտգեն սարք։
«Գիտեք նաև, որ անցած տարվա աշնանից սկսված բոլոր բեռները պարտադիր անցնում են ռենտգեն զննում: Արդյունքում այս պահին դեպի ՌԴ թողունակությունը իջել է 200-250 բեռնատար օրական: Այս պահին խափանված 2 սարքերը վերանորոգվում են, և ամեն պահի սպասում ենք դրանց վերագործարկմանը»,– նշեց Հակոբյանը։
Հակոբյանի տեղեկացմամբ` չնայած այս ամենին, օրական միջինը 80-120 հայկական բեռնատար է մուտք գործում ՌԴ: Ապրիլի 26-ին Վերին Լարսում սահմանը հատել է ավելի քան 120 հայկական բեռնատար:
«Դրանցով մոտ միայն 630տ միրգ-բանջարեղեն է ներմուծվել»,– նշեց նա:
Նա հավելեց, որ այս պահին ՀՀ-ից դեպի ՌԴ ճանապարհին գտնվում է մոտ 1000 հայկական բեռնատար և մյուս 2 սարքերի վերագործարկելուց հետո նախատեսվում է, որ այդ հերթերը կսկսեն կրճատվել:
Նշենք, որ անցակետում վերազինման աշխատանքները մեկնարկել են մարտի 13-ին, նախատեսվում է, որ դրանք կշարունակվեն մինչև մայիսի 23-ը։
Հավելենք, որ Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։ Վերջինս նշեց` կարող է պնդել միայն, որ հայկական բեռնատարները խնդիրների են բախվում վրաց-ռուսական սահմանը հատելիս։ Թե ով է մեղավոր դրանում, Դանիելյանն անձամբ չի կարող ասել, նա ընդամենը փոխանցել է վարորդների բողոքները։ Իր գրառման մեջ Դանիելյանը նաև նշել էր, որ խնդրի կապակցությամբ հարցումներ է ուղղել Էկոնոմիկայի նախարարությանն ու ՊԵԿ-ին։
Լրահոս
0