https://armeniasputnik.am/20230427/khndirner-kan-bajc-rusastany-mtadir-che-heranal-haravajin-kvovkasic-gushchin-58835489.html
Խնդիրներ կան, բայց Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Հարավային Կովկասից. Գուշչին
Խնդիրներ կան, բայց Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Հարավային Կովկասից. Գուշչին
Փորձագետը նշել է, որ Հարավային Կովկասը շարունակում է կարևոր տարածաշրջան մնալ ՌԴ արտաքին քաղաքականության համար, սակայն այսօր ուկրաինական ուղղությունն է... 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T16:12+0400
2023-04-27T16:12+0400
2023-04-27T16:18+0400
ռուսաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/1a/58774458_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ce569ac1a5526ed08c72f394695dd16.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը կանի ամեն բան` ԼՂ–ում աղետալի սցենարներից խուսափելու համար։ Այս մասին Երևանում կայացած «Աճի կետեր. տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը Մեծ Եվրասիայի տարածքում» միջազգային համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ՌՊ ՀՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգային հարցերով ՌԴ խորհրդի փորձագետ Ալեքսանդր Գուշչինը։Ըստ նրա` ԼՂ–ում իրավիճակը հեշտ չէ, և ՌԴ փորձագիտական հանրությունում դա հասկանում են։ Սակայն խնդրի կարգավորման հիմքում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։Ինչպես նշեց փորձագետը, արտաքին քաղաքական իրավիճակը բավական բարդ է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի առաջ հակամարտության և աշխարհաքաղաքական վիճակի համատեքստում գոյության հարց է կանգնած։ Բայց նման հարց, նշում է Գուշչինը, կանգնած է նաև Ռուսաստանի առաջ (Արևմուտքի հետ հակամարտության համատեքստում)` տարածաշրջանային և համաշխարհային տերության գոյատևման և հետագա զարգացման տեսանկյունից։Արևմուտքը նպատակ ունի ՌԴ–ի հետ կոնֆլիկտը տեղափոխել մեր տարածաշրջան. Արմեն ՌուստամյանՆրա խոսքով` Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Թուրքիայի դերի ուժեղացումը չեն կարող հաշվի չառնվել մյուս տարածաշրջաններում քաղաքականություն վարելիս։ Սակայն, փորձագետը համոզված է, որ Մոսկվան որոշիչ դեր է խաղալու Հարավային Կովկասում։Գուշչինը նկատեց, որ հայկական որոշ շրջանակներ կարծում են, որ Ռուսաստանը բավարար ջանք չի գործադրում, չի կատարում իր պարտավորությունները, բայց «ճտերն աշնանն են հաշվում»։«Ռուսաստանը Հարավային Կովկասից չի հեռանում և չի հեռանա։ Այն կմնա Հայաստանի դաշնակիցը։ Ռուսաստանի համար դա ոչ միայն ավանդական պատմամշակութային հարց է, այլև ռազմաքաղաքական փոխգործակցության», – նշեց նա։Փորձագետի կարծիքով` երկու երկրներն էլ անհրաժեշտ են միմյանց, իսկ արևմտյան մասնակցությունը տարածաշրջանային գործերում չի կարող օգնել հակամարտության կարգավորման հարցում։ Ըստ նրա` Հայաստան ԵՄ դիտորդներ ուղարկելը քաղաքական հռետորական ժեստ է, հայտարարություններից էլ մեծ ազդեցություն չկա։ Միևնույն ժամանակ տեղում` ԼՂ–ում, կանգնած են հենց ՌԴ խաղաղապահները։Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն նոր լարվածություն է բերելու. Իրանի ԱԽՔ«Ռուս խաղաղապահների հեռացումն ապակայունացում կնշանակի»,–ասաց Գուշչինը։Նրա խոսքով` Արևմուտքն ակտիվորեն զորգացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, մասնավորապես էներգետիկ ոլորտում, այդ իսկ պատճառով Հայաստանում որևէ պատրանք այդ առիթով չպետք է լինի։Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա փորձագետը վստահեցրեց, որ այն ակտիվ գործում է դիվանագիտական հարթությունում։Այն հարցին, թե ինչ է անելու ՌԴ–ն ԼՂ–ում հնարավոր էթնիկ զտումներ թույլ չտալու հարցում, որոնց մասին զգուշացնում է հայկական կողմը, Գուշչինը վստահություն հայտնեց, որ ՌԴ դիվանագիտությունը կանի ամեն բան, որպեսզի նման աղետալի սյուժեներ չլինեն։«Հայաստանի պահպանումը որպես ինքնիշխան, անկախ պետություն, որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի գործընկեր, մեր հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Եվ մենք ակնկալում ենք Հայաստանից իրավիճակի գիտակցում, ՌԴ քաղաքականության ըմբռնում և պատրանքների բացակայություն առ այն, որ ոչ տարածաշրջանային խաղացողները կկարողանան ավելի լավ արդյունքների հասնել առանց ՌԴ–ի, քան նրա մասնակցությամբ», – ավարտեց խոսքը փորձագետը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/1a/58774458_62:0:1485:1067_1920x0_80_0_0_2f3b17697ec5ff01abf5fffbe26267c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ռուսաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Խնդիրներ կան, բայց Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Հարավային Կովկասից. Գուշչին
16:12 27.04.2023 (Թարմացված է: 16:18 27.04.2023) Փորձագետը նշել է, որ Հարավային Կովկասը շարունակում է կարևոր տարածաշրջան մնալ ՌԴ արտաքին քաղաքականության համար, սակայն այսօր ուկրաինական ուղղությունն է գերիշխող։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը կանի ամեն բան` ԼՂ–ում աղետալի սցենարներից խուսափելու համար։ Այս մասին Երևանում կայացած «Աճի կետեր. տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը Մեծ Եվրասիայի տարածքում» միջազգային համաժողովի շրջանակում
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ՌՊ ՀՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգային հարցերով ՌԴ խորհրդի փորձագետ Ալեքսանդր Գուշչինը։
Ըստ նրա` ԼՂ–ում իրավիճակը հեշտ չէ, և ՌԴ փորձագիտական հանրությունում դա հասկանում են։ Սակայն խնդրի կարգավորման հիմքում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։
«Համոզված եմ, որ Ռուսաստանը դիվանագիտական ալիքներով արդեն անում է ամեն բան, որպեսզի այսպես թե այնպես այդ հայտարարությունն իրագործվի։ Եվ այն շարունակում է մնալ սեղանին որպես գլխավոր փաստաթուղթ, որը կարգավորում է այդ հակամարտությունը», – կարծում է Գուշչինը։
Ինչպես նշեց փորձագետը, արտաքին քաղաքական իրավիճակը բավական բարդ է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի առաջ հակամարտության և աշխարհաքաղաքական վիճակի համատեքստում գոյության հարց է կանգնած։ Բայց նման հարց, նշում է Գուշչինը, կանգնած է նաև Ռուսաստանի առաջ (Արևմուտքի հետ հակամարտության համատեքստում)` տարածաշրջանային և համաշխարհային տերության գոյատևման և հետագա զարգացման տեսանկյունից։
Նրա խոսքով` Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Թուրքիայի դերի ուժեղացումը չեն կարող հաշվի չառնվել մյուս տարածաշրջաններում քաղաքականություն վարելիս։ Սակայն, փորձագետը համոզված է, որ Մոսկվան որոշիչ դեր է խաղալու Հարավային Կովկասում։
«Հարավային Կովկասը կարևորագույն տարածաշրջան է մնում ՌԴ արտաքին քաղաքականության համար, թեև վերջին 1.5 տարիների ընթացքում ուկրաինական ուղղությունը, բնականաբար, գերիշխող է»,–փաստեց փորձագետը։
Գուշչինը նկատեց, որ հայկական որոշ շրջանակներ կարծում են, որ Ռուսաստանը բավարար ջանք չի գործադրում, չի կատարում իր պարտավորությունները, բայց «ճտերն աշնանն են հաշվում»։
«Ռուսաստանը Հարավային Կովկասից չի հեռանում և չի հեռանա։ Այն կմնա Հայաստանի դաշնակիցը։ Ռուսաստանի համար դա ոչ միայն ավանդական պատմամշակութային հարց է, այլև ռազմաքաղաքական փոխգործակցության», – նշեց նա։
Փորձագետի կարծիքով` երկու երկրներն էլ անհրաժեշտ են միմյանց, իսկ արևմտյան մասնակցությունը տարածաշրջանային գործերում չի կարող օգնել հակամարտության կարգավորման հարցում։ Ըստ նրա` Հայաստան ԵՄ դիտորդներ ուղարկելը քաղաքական հռետորական ժեստ է, հայտարարություններից էլ մեծ ազդեցություն չկա։ Միևնույն ժամանակ տեղում` ԼՂ–ում, կանգնած են հենց ՌԴ խաղաղապահները։
«Ռուս խաղաղապահների հեռացումն ապակայունացում կնշանակի»,–ասաց Գուշչինը։
Նրա խոսքով` Արևմուտքն ակտիվորեն զորգացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, մասնավորապես էներգետիկ ոլորտում, այդ իսկ պատճառով Հայաստանում որևէ պատրանք այդ առիթով չպետք է լինի։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա փորձագետը վստահեցրեց, որ այն ակտիվ գործում է դիվանագիտական հարթությունում։
«Ամեն ինչ չէ, որ պետք է հանրայնացվի, խոսվի հրապարակային։ Ռուսաստանը եղել է, կա ու մնալու է այդ համաձայնագրի կատարման երաշխավորը, չնայած նույնիսկ այն խնդիրներին, որոնք առկայությունը պետք է խոստովանել», – փաստեց ՌՊՀՀ դոցենտը։
Այն հարցին, թե ինչ է անելու ՌԴ–ն ԼՂ–ում հնարավոր էթնիկ զտումներ թույլ չտալու հարցում, որոնց մասին զգուշացնում է հայկական կողմը, Գուշչինը վստահություն հայտնեց, որ ՌԴ դիվանագիտությունը կանի ամեն բան, որպեսզի նման աղետալի սյուժեներ չլինեն։
«Հայաստանի պահպանումը որպես ինքնիշխան, անկախ պետություն, որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի գործընկեր, մեր հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Եվ մենք ակնկալում ենք Հայաստանից իրավիճակի գիտակցում, ՌԴ քաղաքականության ըմբռնում և պատրանքների բացակայություն առ այն, որ ոչ տարածաշրջանային խաղացողները կկարողանան ավելի լավ արդյունքների հասնել առանց ՌԴ–ի, քան նրա մասնակցությամբ», – ավարտեց խոսքը փորձագետը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին
փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։