https://armeniasputnik.am/20230427/pataskhanatvutjan-bery-chi-kareli-dnel-miajn-rdi-vra-aats-pahestazvori-spaneri-miutjun-58833606.html
Պատասխանատվության բեռը չի կարելի դնել միայն ՌԴ–ի վրա. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Պատասխանատվության բեռը չի կարելի դնել միայն ՌԴ–ի վրա. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Ընդգծվում է , որ «ամեն գնով խաղաղության հասնելու» ՀՀ իշխանությունների քաղաքականությունն իրականում բերում է մարդկային ու տարածքային նոր կորուստներ, մեծացնում... 27.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-27T15:47+0400
2023-04-27T15:47+0400
2023-04-27T15:47+0400
լաչինի միջանցք
ռուսաստան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայտարարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/17/58639430_0:30:1180:693_1920x0_80_0_0_d31252bfa28f2ef3290abca22653342e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախի ճակատագրի առաջնային պատասխանատուն Հայաստանն է: Ստեղծված իրավիճակում չի կարելի քաշվել մի կողմ և ողջ պատասխանատվության բեռը թողնել Ռուսաստանի վրա։ ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել և իր խորը մտահոգությունը հայտնել օրերս Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի փաստի կապակցությամբ։«Պաշտոնական Բաքվի այս քայլը 2022 թվականի դեկտեմբերի 12–ից իրականացվող Արցախի շրջափակման համատեքստում է և բերում է իրավիճակի լարվածության աճին։ Կարևորելով ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում՝ ակնկալում ենք, որ նոյեմբերի 9–ի հայտարարության շրջանակներում նրանք ի վերջո կապաշրջափակեն Արցախն ու նորմալ կենսագործության պայմաններ կապահովեն մեր 120 հազար հայրենակիցների համար»,–նշված է հայտարարության մեջ։Միևնույն ժամանակ ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունն արձանագրել է, որ իրենց համար անընդունելի են ՀՀ իշխանությունների տեսակետները Ղարաբաղյան հակամարտության ու հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։Ընդգծվում է , որ «ամեն գնով խաղաղության հասնելու» ՀՀ իշխանությունների քաղաքականությունն իրականում բերում է մարդկային ու տարածքային նոր կորուստներ, մեծացնում պատերազմի հավանականությունը։ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունը խնդրի ելքը տեսնում է միասնականության մեջ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/17/58639430_0:0:1152:864_1920x0_80_0_0_3509844544f650b0202ec9fd99c82030.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լաչինի միջանցք, ռուսաստան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայտարարություն
լաչինի միջանցք, ռուսաստան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայտարարություն
Պատասխանատվության բեռը չի կարելի դնել միայն ՌԴ–ի վրա. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Ընդգծվում է , որ «ամեն գնով խաղաղության հասնելու» ՀՀ իշխանությունների քաղաքականությունն իրականում բերում է մարդկային ու տարածքային նոր կորուստներ, մեծացնում պատերազմի հավանականությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախի ճակատագրի առաջնային պատասխանատուն Հայաստանն է: Ստեղծված իրավիճակում չի կարելի քաշվել մի կողմ և ողջ պատասխանատվության բեռը թողնել Ռուսաստանի վրա։
ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել և իր խորը մտահոգությունը հայտնել օրերս Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի փաստի կապակցությամբ։
«Պաշտոնական Բաքվի այս քայլը 2022 թվականի դեկտեմբերի 12–ից իրականացվող Արցախի շրջափակման համատեքստում է և բերում է իրավիճակի լարվածության աճին։ Կարևորելով ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում՝ ակնկալում ենք, որ նոյեմբերի 9–ի հայտարարության շրջանակներում նրանք ի վերջո կապաշրջափակեն Արցախն ու նորմալ կենսագործության պայմաններ կապահովեն մեր 120 հազար հայրենակիցների համար»,–նշված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունն արձանագրել է, որ իրենց համար անընդունելի են ՀՀ իշխանությունների տեսակետները Ղարաբաղյան հակամարտության ու հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
«Արցախի անվտանգությունը և արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել Ադրբեջանի ենթակայության ներքո։ ՀՀ իշխանությունները նախընտրական ծրագրով ներկայացրել են Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնելու քաղաքականություն, սակայն ներկայումս անում են ճիշտ հակառակը, ինչն էլ Ադրբեջանին հնարավորություն է տալիս գնալ ապօրինությունների և միաժամանակ հնարավորություն չի տալիս ռուսական կողմին կատարել արբիտրի ֆունկցիա»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է , որ «ամեն գնով խաղաղության հասնելու» ՀՀ իշխանությունների քաղաքականությունն իրականում բերում է մարդկային ու տարածքային նոր կորուստներ, մեծացնում պատերազմի հավանականությունը։
ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունը խնդրի ելքը տեսնում է միասնականության մեջ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։