00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարթակների տարբերություն չկա. Միրզոյանը` խաղաղության գործընթացի բանակցությունների մասին

© Asatur YesayantsԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը վստահ է` բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, դրա հիմնադրույթների շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանի կառավարությունը տարբերություն չի դնում հարթակների միջև, թե որ երկրի հովանու ներքո կանցկացվեն խաղաղության գործընթացին վերաբերող բանակցությունները։ Այս մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա անդրադարձավ լրագրողի այն հարցին, թե որ երկրի հովանու ներքո անցկացվող բանակցություններին են ավելի դրական տրամադրված` եվրոպակա՞ն, ամերիկյա՞ն, թե՞ ռուսական։
«Վերահաստատում եմ` մենք տարբերություն չենք դնում հարթակների միջև։ Խաղաղության գործընթացը մեկն է։ Բանակցություններն էլ ընթանում են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, դրա հիմնադրույթների շուրջ։ Շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք հարթակ են տրամադրում, փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում։ Հայաստանի համար առնվազն, հարցն այդպես չի դրված` բանակցել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում»,– նշեց Միրզոյանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ռուսաստանի տարածքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածություն արդեն կա, ամսաթվի մասին կհայտարարվի ավելի ուշ: Մինչդեռ, փորձագիտական շրջանակներում քննարկվում Է Վաշինգտոնի ճնշումը Երևանի և Բաքվի վրա ՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման նպատակով` ոչ ռուսական հարթակում։
Բայրամովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն է Հայաստանին վերադարձրել բանակցությունների սեղան
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2022–ի դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։
Ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։
Լրահոս
0