Ադրբեջանն ու ԵՄ-ն հաջորդ շաբաթ Բրյուսելում էներգետիկայի թեմայով երկխոսություն կանցկացնեն

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցԵվրամիության դրոշ
Եվրամիության դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Եվրամիության դրոշ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրյուսելում կողմերը կամփոփեն էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի համագործակցության արդյունքները և կքննարկեն առաջընթացը։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հաջորդ շաբաթ Բրյուսելում տեղի կունենա Ադրբեջանի և Եվրամիության (ԵՄ)` էներգետիկայի թեմայով երկխոսությունը։ Տեղեկությունը հայտնում է Եվրահանձնաժողովի էներգետիկայի գլխավոր տնօրինությունը։
«Հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 2-ին, էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ»,- նշված է հայտարարության մեջ։
Բրյուսելում կողմերը կամփոփեն էներգետիկ ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի համագործակցության արդյունքները և կքննարկեն առաջընթացը։ Կարծիքներ կփոխանակեն գազի մատակարարման հետ կապված իրավիճակի շուրջ, կքննարկեն Հարավային գազային միջանցքի (SGC) ընդլայնումը, «մաքուր էներգիայի» անցնելու շուրջ համագործակցությունը։
Նշվում է նաև, որ երկխոսությանը կմասնակցեն նաև Եվրոպական ներդրումային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները։
ԵՄ-Բաքու էներգետիկ գործընկերությունը քարտ–բլանշ չէ ագրեսիվ գործողություններին. Կոլոննա
Լրահոս
0