https://armeniasputnik.am/20230428/fransian-cankanum-e-vor-stepanakertn-u-baqun-banakcen-kvolvonna-58886372.html
Ֆրանսիան ցանկանում է, որ Ստեփանակերտն ու Բաքուն բանակցեն. Կոլոննա
Ֆրանսիան ցանկանում է, որ Ստեփանակերտն ու Բաքուն բանակցեն. Կոլոննա
Կատրին Կոլոննան վերահաստատում է, որ Լաչինի միջանցքի փակ լինելն անընդունելի է։ 28.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-28T11:10+0400
2023-04-28T11:10+0400
2023-04-28T11:13+0400
ֆրանսիա
նախարար
արտաքին գործերի նախարարություն (ագն)
կատրին կոլոննա
հայաստան
լաչինի միջանցք
հակարի կամուրջ
արցախ
ստեփանակերտ
բաքու
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/13/45496174_0:318:3073:2047_1920x0_80_0_0_5927598e75b23b145a8828b76edd1678.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ցանկություն կա, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև։ Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։Նա կարծում է, որ կողմերը պետք է խոսեն բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավելեց, որ իր երկիրը կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը:ԵՄ առաքելությունը օգտակար տեղեկություններ է տալիս որոշումների ընդունման համար. ԿոլոննաԱնդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն` նա հայտարարեց, որ դա անընդունելի է։Կատրին Կոլոննան հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ է կայացրել՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար:«Որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ն»,– ասել է նա։Նախարարը նշել է նաև` Ֆրանսիայի ցանկությունն է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
ֆրանսիա
լաչինի միջանցք
հակարի կամուրջ
ստեփանակերտ
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/13/45496174_100:0:2829:2047_1920x0_80_0_0_c9829f15ef448facc9f937812a475b70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ֆրանսիա, նախարար, արտաքին գործերի նախարարություն (ագն), կատրին կոլոննա, հայաստան, լաչինի միջանցք, հակարի կամուրջ, արցախ, ստեփանակերտ, բաքու, ադրբեջան, անցակետ
ֆրանսիա, նախարար, արտաքին գործերի նախարարություն (ագն), կատրին կոլոննա, հայաստան, լաչինի միջանցք, հակարի կամուրջ, արցախ, ստեփանակերտ, բաքու, ադրբեջան, անցակետ
Ֆրանսիան ցանկանում է, որ Ստեփանակերտն ու Բաքուն բանակցեն. Կոլոննա
11:10 28.04.2023 (Թարմացված է: 11:13 28.04.2023) Կատրին Կոլոննան վերահաստատում է, որ Լաչինի միջանցքի փակ լինելն անընդունելի է։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ցանկություն կա, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև։ Այս մասին այսօր «
Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
Նա կարծում է, որ կողմերը պետք է խոսեն բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։
«Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ»,– հայտարարել է նա։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավելեց, որ իր երկիրը կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն` նա հայտարարեց, որ դա անընդունելի է։
«Այս իրավիճակն անընդունելի է, քանզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով»,– ասել է ֆրանսիացի նախարարը։
Կատրին Կոլոննան հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ է կայացրել՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար:
«Որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ն»,– ասել է նա։
Նախարարը նշել է նաև` Ֆրանսիայի ցանկությունն է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։