00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–ռուսական հարաբերություններում հիմնարար նշանակություն ունեն հումանիտար կապերը. Շվիդկոյ

© Sputnik / Asatur YesayantsՄիխայիլ Շվիդկոյ
Միխայիլ Շվիդկոյ - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2023
Միխայիլ Շվիդկոյ
Բաժանորդագրվել
Միխայիլ Շվիդկոյի խոսքով՝ մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության շատ ծրագրեր կան:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հումանիտար կապերը հիմնարար նշանակություն ունեն հայ-ռուսական հարաբերություններում, երկու երկրները կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում ունեն նոր հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Հումանիտար կապերը, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում կապերը հիմնարար նշանակություն ունեն ռուս-հայկական հարաբերությունների համար, քանի որ քաղաքական սուր պահերը գալիս են ու գնում, իսկ ժողովուրդների միջև խորքային հարաբերություններ կան, որոնք մեզ կապում են դարերով»,- ասել է նա՝ պատասխանելով քաղաքական բնույթի խնդիրների ֆոնին երկկողմ հումանիտար փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցին:

Շվիդկոյը նշել է, որ այժմ Հայաստանում անցկացվում են ռուսական կինոյի օրեր, տարբեր տեսակի վարպետության դասեր և կոնֆերանսներ, մի քանի օրից Տագանկայի թատրոնում կշարունակվեն հայկական խմբի փորձերը, շուտով Չեխովյան փառատոնի շրջանակում Ռուսաստան կմեկնի Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը։
«Մեր երկրի շրջաններում մեծ հաջողությամբ են անցել Հայաստանի օրերը, մենք միասին ենք նշում Յուրի Հովհաննիսյանի՝ մեծ ֆիզիկոսի և երկու ժողովուրդների զավակի 90-ամյակը. այս ամենը վկայում է, որ եթե քաղաքականության մեջ լինում են պահեր, կարող են սրացումներ լինել, թեև ես չեմ կարծում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունները սրված են, բայց մշակույթում, կարծում եմ, փոխկապվածությունը շատ ուժեղ է»,– ասել է նա։
Շվիդկոյը նշել է, որ այս տարի հոբելյանական շատ տարեթվեր են նշվում, մասնավորապես` կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Շուտով Երևանում կբացվի Խաչատրյանի անվան հերթական՝ հոբելյանական մրցույթը։ Այս տարի նշվում է նաև Վալերի Բրյուսովի 150-ամյակը, որը, Միխայիլ Շվիդկոյի խոսքով, ռուս-հայկական մշակութային կապերի խորհրդանիշն է:
«Հունիսի 11-14-ը պետք է տեղի ունենա Ռուսաստան-Հայաստան կրթական համաժողովը ։ Մենք շատ ծրագրեր ունենք, և դա պայմանավորված չէ կոնյունկտուրայով։ Դա երկու ժողովուրդների խորքային պահանջմունքն է», - նշել է Շվիդկոյը։
Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Միխայիլ Շվիդկոյին և հայ-ռուսական մշակութային համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր քննարկել նրա հետ։
Լրահոս
0