https://armeniasputnik.am/20230428/hamagvortsakcutjuny-hh-zui-het-ardjunq-e-talis-fransiaji-ag-nakharary--jermukum-e-58884698.html
ԵՄ առաքելությունը օգտակար տեղեկություններ է տալիս որոշումների ընդունման համար. Կոլոննա
ԵՄ առաքելությունը օգտակար տեղեկություններ է տալիս որոշումների ընդունման համար. Կոլոննա
Կոլոննան նշել է, որ համագործակցությունը ՀՀ ԶՈւ–ի հետ դրական արդյունք է տալիս։ 28.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-28T10:33+0400
2023-04-28T10:33+0400
2023-04-28T14:57+0400
ֆրանսիա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
կատրին կոլոննա
ջերմուկ
հայաստան
եմ առաքելություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/19/58706276_0:33:1600:933_1920x0_80_0_0_be93c9e507cde2c544cfb88046fdeca8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այսօր այցելել է ադրբեջանական ագրեսիայից տուժած Ջերմուկ քաղաք։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։ոլոննային ուղեկցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Ջերմուկում նրան դիմավորել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:Կոլոննան շնորհակալություն է հայտնել ԵՄ քաղաքացիական առաքելությանը կատարած աշխատանքի համար և նշել, որ համագործակցությունը ՀՀ ԶՈւ–ի հետ դրական արդյունք է տալիս։Էդվարդ Ասրյանն էլ իր հերթին բարձր է գնահատել առաքելության աշխատանքը Հայաստանում և հավելել, որ այդ աշխատանքով ադրբեջանական ԶՈւ-ն իրեն առավել զսպված է զգում։Ֆրանսիացի նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին տարածաշրջանում խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերի համար:Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել ապրիլի 27-ին։ Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել Ծիծեռնակաբերդ։
ֆրանսիա
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/19/58706276_186:0:1597:1058_1920x0_80_0_0_dbd63736d7c9cfbe8e6dd9ca7112a257.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ֆրանսիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), կատրին կոլոննա, ջերմուկ, հայաստան, եմ առաքելություն
ֆրանսիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), կատրին կոլոննա, ջերմուկ, հայաստան, եմ առաքելություն
ԵՄ առաքելությունը օգտակար տեղեկություններ է տալիս որոշումների ընդունման համար. Կոլոննա
10:33 28.04.2023 (Թարմացված է: 14:57 28.04.2023) Կոլոննան նշել է, որ համագործակցությունը ՀՀ ԶՈւ–ի հետ դրական արդյունք է տալիս։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այսօր այցելել է ադրբեջանական ագրեսիայից տուժած Ջերմուկ քաղաք։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
ոլոննային ուղեկցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ջերմուկում նրան դիմավորել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
Կոլոննան շնորհակալություն է հայտնել ԵՄ քաղաքացիական առաքելությանը կատարած աշխատանքի համար և նշել, որ համագործակցությունը ՀՀ ԶՈւ–ի հետ դրական արդյունք է տալիս։
«Այն մեզ թույլ է տալիս տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են Եվրամիության անդամ երկրներինորոշումների ընդունման հարցում։ Սա քաղաքացիական առաքելություն է, զինված չէ, նպատակը միայն իրավիճակին հետևելն է, բայց այն թույլ է տալիս լարվածությունը թուլացնել»,-ասել է նա։
Էդվարդ Ասրյանն էլ իր հերթին բարձր է գնահատել առաքելության աշխատանքը Հայաստանում և հավելել, որ այդ աշխատանքով ադրբեջանական ԶՈւ-ն իրեն առավել զսպված է զգում։
ԵՄ առաքելության մասին
Փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:
Ֆրանսիացի նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին տարածաշրջանում խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերի համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել ապրիլի 27-ին։ Նա
հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ
այցելել Ծիծեռնակաբերդ։