00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնահատում ենք ջանքերը, բայց մեզ արդյունքներ են պետք. Վերշինինը` հացահատիկի գործարքի մասին

© Sputnik / Владимир ТрефиловՍերգեյ Վերշինին
Սերգեյ Վերշինին - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2023
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Կոնկրետ արդյունքներ, որոնք կվկայեին հացահատիկային գործարքի վերաբերյալ Ռուսաստանի պահանջների կատարման մասին, դեռ չկան, բայց դրա ավարտին դեռ ժամանակ կա։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը՝ խոսելով մայիսի 18-ից հետո համաձայնագրի երկարաձգման հեռանկարների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջընթացի գնահատականները նախանշված են։ Հիմա ապրիլի վերջն է, դեռ ժամանակ ունենք։ Առայժմ կկրկնեմ այն, ինչ մենք հրապարակավ ասում ենք տարբեր մակարդակներում. մենք չունենք կոնկրետ արդյունքներ, որոնք կվկայեն մեր պահանջների կատարման առաջընթացի մասին», - ասել է Վերշինինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին պատմում են ջանքերի մասին։
«Մենք գնահատում ենք ջանքերը, բայց մեզ արդյունքներ են պետք, իսկ արդյունքներ չկան», - ավելացրել է նա:
Անկարան կշարունակի աջակցել հացահատիկային գործարքի իրականացմանը․ Չավուշօղլու
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։
Հետագայում գործարքը երկարացվեց ևս 60 օրով` մինչև մայիսի 18–ը։
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են հացահատիկային գործարքը
Լրահոս
0