00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունը հիմնադրամին փող չի տալիս խաղողի տեղական սորտերի պահպանման նախագծի համար

© Sputnik / Asatur YesayantsԽաղղաի այգի
Խաղղաի այգի - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2023
Խաղղաի այգի
Բաժանորդագրվել
Խաղողի որակը ստուգելու վրա «խնայելով»՝ պետությունը կարող է մի քանի անգամ ավելի շատ կորցնել։ Հիմնադրամն առաջարկում է ստեղծել լաբորատորիա, որտեղ կստուգվեն տնկիների սորտային մաքրությունն ու վարակների առկայությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանում խաղողի տնկիների առևտուրը պետք է կարգավորվի, որպեսզի խաղողի այգիներում վիրուսներ չտարածվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը։
Շուտով խորհրդարան պետք է մտնի համապատասխան կարգավորմամբ օրինագիծը, սակայն համապատասխան ենթակառուցվածք չի ստեղծվել տնկիների ստուգման համար։

«Սորտի մաքրության (տարերային խառնուրդների խաչասերումների բացակայություն) ստուգման մեխանիզմի բացակայության և վիրուսների առկայության դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել տնկիների որակը»,– նշեց Մուրադյանը։

Այժմ երկրում մասնավոր տնկարաններ կան, որտեղ գուցե և բարեխիղճ գյուղատնտեսներն են աշխատում, բայց նրանք միշտ չէ, որ ի վիճակի են պարզել` տնկիները վարակված են, թե ոչ կամ ինչ սորտի են դրանք. փոքր ծառի տեսքից հնարավոր չէ հասկանալ: Հարցերի պատասխանները կարող է տալ միայն լաբորատորիան։
Ինչպե՞ս փրկել հայկական խաղողը ոչնչացումից. Արարատյան դաշտում խնդիրը ծայրահեղության է հասել
Այս ամենը կարևոր է նաև այն պատճառով, որ պետությունը սուբսիդավորում է նոր խաղողի այգիների տնկումը և այնտեղ կաթիլային ոռոգման տեղադրումը։ Խաղողի այգիներ հիմնելու ցանկություն ունեցողները շատացել են, բայց աճել են նաև այն ռիսկերը, որ տնկված խաղողի այգին մի քանի տարի անց կչորանա հիվանդությունների պատճառով։
Լաբորատորիայի նախագծի համաձայն (որի համար հիմնադրամը բյուջեից միջոցներ է խնդրել)` վաճառքի համար նախատեսված յուրաքանչյուր տնկի կստուգվի, կսերտիֆիկացվի և էլեկտրոնային անձնագիր կստանա: Դա թույլ կտա հետևել, թե ինչ սորտեր են տնկվում և որտեղ, ինչ բերք են տալիս, կրճատված բերքատվության կամ այլ խնդիրների դեպքում հնարավոր կլինի ավելի հեշտությամբ ուսումնասիրել պատճառները:
«Մենք ուզում ենք մաքուր, ախտահանված տնկիներով մայր- տնկարան ստեղծել։ Մասնավոր տնկարանները կկարողանան այնտեղից սածիլներ գնել և վաճառել ֆերմերներին»,-նշեց Մուրադյանը։
Մասնավոր տնկարանները, որոնք տնկիները վերավաճառելու են ֆերմերներին, նույնպես պետք է գրանցվեն ռեեստրում: Բայց վերահսկողության այս բոլոր պահանջները իմաստ կունենան միայն այն ժամանակ, երբ լաբորատորիա լինի:
Նմանատիպ լաբորատորիա արդեն գործում է Էջմիածնի Երկրագործության գիտական կենտրոնում, որտեղ խաղողի հայկական սորտեր են հավաքված: Սակայն հիմնադրամը բավարար միջոցներ չի ստանում լաբորատոր հզորություններն ընդլայնելու, ինչպես նաև երկարաժամկետ հետազոտություններ իրականացնելու համար։ Հաշվի առնելով, որ նոր սածիլները պետք է լինեն ոչ թե իրենց արմատով, այլ պատվաստվեն ֆիլոքսերային դիմացկուն արմատների, պետք է հասկանալ, թե արդյոք այս պատվաստումը չի ազդի խաղողի համի և այլ հատկությունների վրա: Դա կարելի է պարզել միայն երկար տարիներ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու միջոցով։
Բացի այդ, տեղական սորտերի կոլեկցիոն այգին և տնկարանը, որը ստեղծվել է Էջմիածնում, հուսալիության համար պետք է կրկնօրինակել պահուստային այգիներում։ Այստեղ մեծ հնարավորություններ կբացվեն ուսանողների՝ ապագա գյուղատնտեսների և տեխնոլոգիաների պատրաստման համար։
«Որպես գիտությանը մի քիչ մոտ մարդ (Մուրադյանը գիտությունների թեկնածուի աստիճան ունի. խմբ.)` կարող եմ ասել, որ առանց լուրջ գիտական աշխատանքի արդյունաբերության ցանկացած ճյուղ երկարաժամկետ ապագա չունի»,- նշեց Մուրադյանը:
Այդ նպատակով հիմնադրամը խնդրել է պետբյուջեից 1,4 մլրդ դրամ հատկացնել, սակայն այդ գումարը կրճատվել է ավելի քան 10 անգամ՝ հասնելով 117 մլն-ի։ Այդպիսի «խնայողությունը» կարող է վնաս տալ․ այգիների և խաղողի այգիների արդյունավետությունը, որոնք ֆերմերները տնկում են պետության աջակցությամբ, կարող է լրջորեն տուժել չստուգված սածիլների տնկման պատճառով:
Իսկ գյուղացիներին նոր պտղատու այգիների և խաղողի այգիների տնկման համար տրամադրվող աջակցության ծրագրերը տարեցտարի աճում են. 2023-ին դրանք կաճեն ավելի քան երկու անգամ և կկազմեն 2,4 մլրդ դրամ (մոտ 6,2 մլն դոլար)։ Լաբորատորիայի համար մի քանի հարյուր միլիոն խնայելով` հետագայում պետությունը կարող է միլիարդներ կորցնել և մեծացնել իշխանությունից հիասթափվածների բանակը («մենք ձեզ հավատացինք, այդքան աշխատուժ ու փող դրեցինք, իսկ մեր այգիները չորացան»)։
Հանուն արդարության նշենք, որ հայկական մրգի ու խաղողի որակի հարցում պետությունից ոչ պակաս պետք է շահագրգռված լինի բիզնեսը, բայց հիմնադրամի ուսումնասիրություններին աջակցել չեն շտապում ո՛չ գինու, ո՛չ կոնյակի գործարանները, ո՛չ էլ թարմ խաղող արտահանողները։
Դարձյալ երաշտ. Հայաստանը 5 տասնյակ նոր ջրամբարներ է կառուցում
Լրահոս
0