Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիային. վիրավորվել է 3 խաղաղ բնակիչ

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցՍիրիա
Սիրիա - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վնասվել է բենզալցակայան` այրվել է վառելիքի մի քանի բաք։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Սիրիայի Հոմս նահանգի վրա իսրայելական օդուժի հրթիռային հարվածի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է SANA-ն։
Նշվում է, որ հարվածը հասցվել է կեսգիշերից հետո Լիբանանի հյուսիսից։
«Սիրիական ՀՕՊ-ը մի քանի հրթիռ է խոցել և հետ մղել հարձակումը», - ասվում է հաղորդագրությունում։
Վնասվել է բենզալցակայան` այրվել է վառելիքի մի քանի բաք։
Սիրիայի հետ կապված հարցեր են քննարկել Թուրքիայի, ՌԴ–ի, Սիրիայի և Իրանի ՊՆ ղեկավարները
Լրահոս
0