https://armeniasputnik.am/20230429/karmir-khachi-mijnvordutjamb-arcakhic-evs-16-hivand-e-teghapvokhvel-hajastan-58950297.html
Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 16 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան
Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 16 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան
10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ–ում բուժում ստանալու, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ 29.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-29T15:59+0400
2023-04-29T15:59+0400
2023-04-29T16:04+0400
արցախ
հակարի կամուրջ
լաչինի միջանցք
կարմիր խաչ
հիվանդ
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1b/44300346_0:84:1601:984_1920x0_80_0_0_94e7cf772d6d347e37a1011636de0a66.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ևս 16 բուժառու է տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ԱՀ ԱՆ–ից հայտնում են, որ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 394 հիվանդ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։Որոշումն Ադրբեջանը ոչ միայն չկատարեց, այլև ապրիլի 23-ին անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։Ապրիլի 28-ի երեկոյան ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցրին իրենց ակցիան Լաչինի միջանցքում, քանի որ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը նրանց ասել էր` ապրիլի 23-ից հետո, երբ ճանապարհին անցակետ է տեղադրվել, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել:
հակարի կամուրջ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1b/44300346_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b24839c95a777fe4b65461de3306089c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հակարի կամուրջ, լաչինի միջանցք, կարմիր խաչ, հիվանդ, հայաստան
արցախ, հակարի կամուրջ, լաչինի միջանցք, կարմիր խաչ, հիվանդ, հայաստան
Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 16 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան
15:59 29.04.2023 (Թարմացված է: 16:04 29.04.2023) 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ–ում բուժում ստանալու, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ևս 16 բուժառու է տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի առողջապահության նախարարությունը։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատակն միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում
ԱՀ ԱՆ–ից հայտնում են, որ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 394 հիվանդ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Որոշումն Ադրբեջանը ոչ միայն չկատարեց, այլև ապրիլի 23-ին
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
Ապրիլի 28-ի երեկոյան ադրբեջանցի
«էկոակտիվիստները» դադարեցրին իրենց ակցիան Լաչինի միջանցքում, քանի որ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը նրանց ասել էր` ապրիլի 23-ից հետո, երբ ճանապարհին անցակետ է տեղադրվել, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել: