https://armeniasputnik.am/20230430/pariz-erevan-chverty-gishery-qishnevic-zhamanel-e-erevan-58966675.html
Փարիզ-Երևան չվերթը գիշերը Քիշնևից ժամանել է Երևան
Փարիզ-Երևան չվերթը գիշերը Քիշնևից ժամանել է Երևան
Թուրքիայի օդային տարածքով «FlyOne Armenia» ընկերությունը չվերթեր է իրականացնում դեպի Եվրոպա։ 30.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-30T10:50+0400
2023-04-30T10:50+0400
2023-04-30T10:56+0400
չվերթ
թռիչք
երևան
փարիզ
թուրքիա
«flyone armenia» ավիաընկերություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/02/46099601_0:84:1601:984_1920x0_80_0_0_39116f7c1f2d470fdd0e69ab79e0bb6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթը Քիշնևից ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան գիշերը 3:14-ին:Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են «FlyOne Armenia» ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։Նշվում է, որ խնդիրը կարող է կապված լինել Երևանից համապատասխան հայտի բացակայության հետ։Հիշեցնենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։2022 թվականի մայիսին Անկարան «FlyOne Armenia»-ին Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ իրականացնելու հնարավորություն չի տվել դեպի եվրոպական երկրներ։ Այնուհետև ընկերությունը ստիպված է եղել մինչև 2022 թվականի հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան չվերթերը։
երևան
փարիզ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/02/46099601_88:0:1511:1067_1920x0_80_0_0_96136f92fad0ef2b26f4dc4c3494ba09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
չվերթ, թռիչք, երևան, փարիզ, թուրքիա, «flyone armenia» ավիաընկերություն
չվերթ, թռիչք, երևան, փարիզ, թուրքիա, «flyone armenia» ավիաընկերություն
Փարիզ-Երևան չվերթը գիշերը Քիշնևից ժամանել է Երևան
10:50 30.04.2023 (Թարմացված է: 10:56 30.04.2023) Թուրքիայի օդային տարածքով «FlyOne Armenia» ընկերությունը չվերթեր է իրականացնում դեպի Եվրոպա։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթը Քիշնևից ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան գիշերը 3:14-ին:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են «FlyOne Armenia» ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
Հայկական ավիաընկերության համար Թուրքիայի կողմից օդային տարածքը փակելու պատճառով Փարիզից Երևան չվերթը
վայրէջք էր կատարել Քիշնևում։
Նշվում է, որ խնդիրը կարող է կապված լինել Երևանից համապատասխան հայտի բացակայության հետ։
Հիշեցնենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
2022 թվականի մայիսին Անկարան «FlyOne Armenia»-ին Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ իրականացնելու հնարավորություն չի տվել դեպի եվրոպական երկրներ։ Այնուհետև ընկերությունը ստիպված է եղել մինչև 2022 թվականի հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան չվերթերը։