00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

This is LOVE. «գյումրեցի» Hayat Project-ը՝ հաջողության բանաձևերի և կարծրատիպերի մասին

© Sputnik / Zara Mika «Hayat Project»–ի անդամները Sputnik Արմենիայում
«Hayat Project»–ի անդամները Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2023
«Hayat Project»–ի անդամները Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Մի քանի տարի առաջ Գյումրիում հիմնադրված խումբը ֆենոմեն է դարձել հայկական շոու բիզնեսում։ Երաժիշտներն հայրենի բարբառը իրենց բրենդն են դարձրել և չեն սխալվել։ «Hayat Project»-ը Sputnik Արմենիայի պատմել է, թե ինչպես է կարծրատիպեր կոտրում։
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Գյումրու բարբառով, հումորով համեմված հեղինակային երգերը, ինչպես նաև արդեն հայտնի երգերի ինքնատիպ մեկնաբանությունը՝ վառ տարազների և աներևակայելի էներգիայի հետ միասին, «Hayat Project»-ը հայկական շոու բիզնեսի ամենաճանաչելի բենդերից մեկն են դարձրել: Այս խմբի երաժիշտներն ուր հայտնվում են, հայտնվում է նաև լավ տրամադրությունը, իսկ նրանց երգերի տակ ուրախանում են բառացիորեն բոլորը՝ մեծից փոքր։
«Բոլորս Գյումրիից ենք, հարազատ բարբառով ենք երգում։ Այս նախագծի մեջ մենք մեզնից մի մասնիկ ենք դնում, մեր հոգին, սերը, էներգիան»,-հենց այսպես է խմբի հսկայական հաջողությունը բացատրում խմբի վոկալիստ Հովհաննես Սերոբյանը։
© Sputnik / Zara Mika «Hayat Project»–ի անդամները Sputnik Արմենիայում
Продюссер группы Hayat Project Ваге Киракосян, вокалист Ованнес Серобян и клавишник Артур Егиазарян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2023
«Hayat Project»–ի անդամները Sputnik Արմենիայում
«Hayat Project»-ի ի հայտ գալու գործընթացն ավելի քան բնական էր։ Հյուսիսային մայրաքաղաքի համանուն մյուզիք-հոլլում բենդի ներկայիս պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը հավաքել է մի խումբ տաղանդավոր երաժիշտների՝ որպես դրա ռեզիդենտներ։ Առաջիններից էր Նարե Հովհաննիսյանը՝ միակ աղջիկը վեց տղաների մեջ։ Նարեի պատմությունը ուշագրավ է նրանով, որ նա մասնագիտությամբ ջութակահար է, ընդ որում՝ շատ շնորհալի։ Սակայն նրա կիրքը երգն է, և բենդում նա հանդես է գալիս հենց որպես վոկալիստ։ Ճակատագրի հեգնանքով, ամենավերջինը խմբում հայտնվեց Հովհաննեսը, որը մասնագիտությամբ դերասան է, սակայն, երկար ժամանակ զբաղվել է վոկալով:
Որոշ ժամանակ ելույթ ունենալուց հետո մյուզիք-հոլլի բեմում հնչեցին նրանց սեփական գործիքավորումներն ու ստեղծագործությունները։ Շուտով պարզ դարձավ, որ խումբը պատրաստ է «երկարատև նավարկության դուրս գալ»։
Երգերով սկսեց զբաղվել հայտնի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Վառ կոստյումները, կոլորիտային կերպարներն ու հումորային տեսահոլովակները բենդի այցեքարտը դարձան։ Կարճ ժամանակում «Hayat Project»-ը միլիոնավոր երկրպագուներ ու հետևորդներ ձեռք բերեց ամբողջ աշխարհի հայերի շրջանում։ Հիմա գրեթե ոչ մի ուրախ միջոցառում առանց խմբի «Հարսանիք», «1-2-3-4», «Զիզի-բիզի», «Բաց արա», «Հորքուրի գանձ» հիթերի չի անցնում։
Բայց ճանապարհը հեշտ չի եղել։ Բանն այն է, որ խումբ իր գործունեությունը սկսել է 2019 թվականի վերջին։ Իսկ հետո սկսվեց 2020-ը․․․
«2020-ին չենք աշխատել։ Ընդհանրապես։ Ինչպես և բոլորը․․․ իսկ արդեն պատերազմից հետո, 2021-ի սկզբին, սկսեցինք նվագել մեր բեմում։ Հիմնականում հայրենասիրական կամ տխուր ստեղծագործություններ էինք կատարում։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ հանդիսատեսը մեզնից այլ բան է ուզում․ ավելի ու ավելի հաճախ էին խնդրում այնպիսի երգեր կատարել, որոնք կստիպեին մոռանալ տեղի ունեցածը։ Հենց հանդիսատեսի արձագանքը խթան դարձավ, որ սկսենք ուրախ, դրական երաժշտություն կատարել»,-պատմում է բենդի պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը։

Վեճերի ու նախապաշարմունքների մասին

Ի հեճուկս այն կարծրատիպի, թե հայերը թիմով վատ են աշխատում, «Hayat Project»-ի անդամները ամուր միասնականություն են դրսևորում, նրանք միմյանց հիանալի հասկանալու և զգալու ունակություն ունեն։
«Մեր՝ երաժիշտներիս միջև վեճեր գրեթե չեն եղել։ Բայց սկզբում տարբեր հարցերում անհամաձայնություններ կային պրոդյուսերների հետ, մենք հաճախ վրդովվում էինք, բայց նրանց մեր դժգոհությունը ցույց չէինք տալիս, անում էինք այն, ինչ ուզում էին։ Հետո ժամանակը ցույց տվեց, որ պրոդյուսերների որոշումները ճիշտ էին։ Դրա շնորհիվ այսօր մենք ամբողջովին վստահում ենք նրանց, և հիմա մեր միջև բացարձակ ներդաշնակություն է»,-ասում է ստեղնաշարային գործիքների երաժիշտ Արթուր Եղիազարյանը։
Մյուս նախապաշարմունքը վերաբերում է հենց գյումրվա բարբառին․ ընդունված է համարել, որ այն բավականին կոպիտ է, ոչ բարեհունչ։ Սակայն խմբին հաջողվել է ոչ միայն «ստիպել», որ այն հնչի բարեհունչ, այլև յուրատեսակ սիրո լեզու դառնա։ «This is Love» ստեղծագործությունը Գյումրու բարբառի նկատմամբ շատերի վերաբերմունքն է փոխել․ այդ մասին են վկայում YouTube-ի հարյուրավոր մեկնաբանությունները։ Եվ հիմա հաճախ հենց այս երգի տակ են տեղի ունենում սիրո խոստովանություններն ու ամուսնության առաջարկները։

Եվ վերջում․․․

Շատերին է հետաքրքրում, թե ինչու է խումբը «Hayat Project» կոչվում։ Բառը, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «կյանք», Գյումրու պատմության մեջ սեփական նշանակությունն է ստացել «բակ» իմաստով։ Իսկ քանի որ բակը մեր երկրի յուրաքանչյուր բնակչի համար առանձնահատուկ նշանակություն ունի, գյումրեցիների մոտ ևս «հայաթը» հարազատ վայր է։ Այնպես որ, This is Love․․․
Լրահոս
0