00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման խնդիրներ կան. ՄԻՊ

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2023
Անահիտ Մանասյան
Բաժանորդագրվել
Անահիտ Մանասյանը կարծում է, որ հավելյալ ջանքեր են պետք աշխատանքի պատշաճ և անվտանգ պայմաններ ստեղծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանում այսօր էլ շարունակում են արդիական մնալ աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման խնդիրները։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի` Աշխատանքի օրվա առթիվ հղած ուղերձում, որը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների քննությունը թույլ են տալիս արձանագրել անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների, հանգստի իրավունքի, արդար վարձատրության, ներառյալ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքի ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,– նշել է Մանասյանը։
Նրա խոսքով` շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։
«Այս առումով հատկապես կարևոր է աշխատաշուկային կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման օրենսդրական և գործնական արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Բացի այդ, առաջնային է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ՝ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովմանն ուղղված ջանքերի շարունակականությունը։ Այս տեսանկյունից պաշտպանը կարևոր է համարում նաև մասնավոր սեկտորում աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը»,– ասված է հաղորդագրությունում։
«Միայն գիտելիքի վրա հիմնված աշխատանքը կարող է զարգացման բերել». Փաշինյանն ուղերձ է հղել
Պաշտպանը կարևորում է նաև մասնավոր սեկտորում աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև աշխատողների և գործատուների շրջանում աշխատանքային իրավունքների առնչությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Մանասյանը բոլոր աշխատողներին մաղթել է արդյունավետ և ստեղծագործ աշխատանք, ընդգծել ՀՀ իրավասու մարմինների շարունակական գործուն քայլերի անհրաժեշտությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
Այսօրը պատմության մեջ. Մայիսի 1
Լրահոս
0