https://armeniasputnik.am/20230502/2023i-martin-gnatshy-ktruk-nvazel-e-martin-galstjany-nerkajacrec-kb-kankhatesumnery-59047923.html
2023–ի մարտին գնաճը կտրուկ նվազել է. Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ կանխատեսումները
2023–ի մարտին գնաճը կտրուկ նվազել է. Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ կանխատեսումները
Կենտրոնական բանկի նախագահի խոսքով` ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ։ 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T15:49+0400
2023-05-02T15:49+0400
2023-05-02T15:59+0400
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
մարտին գալստյան
գնաճ
տնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0f/27934328_0:0:1600:901_1920x0_80_0_0_bd13542e221ce5a4a52d52b70c1558e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. 2023թ–ի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է` ամսվա վերջին կազմելով 5.4 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` կազմելով 6.4 տոկոս։ Այսօր հրավիրված ասուլիսում այս տվյալները ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Գալստյանը միաժամանակ նշեց, որ բարձր պահանջարկը և գնաճային սպասումները շարունակում են նպաստել առանձին ապրանքային խմբերում բարձր գնաճի պահպանմանը։Ո՞վ է Հայաստանում լավ ապրում, կամ ո՞ւմ աշխատավարձերի մասին է խոսում ՓաշինյանըԿԲ կանխատեսումներով` գնաճն առաջիկայում ևս կնվազի` տարեվերջին կայունանալով 4 տոկոս ցուցանիշի շուրջ։Գալստյանն այդուհանդերձ արձանագրեց, որ եթե հիմնական ապրանքների գները նվազում են, ապա ծառայությունների գները շարունակում են բարձրանալ։ Որոշ ծառայությունների գնաճը 12-ամսյա կտրվածքով հասնում է մինչև12 տոկոսի։«Դրա մի մասը պայմանավորված է արտաքին շատ ուժեղ պահանջարկով, երկրորդ գործոնը մեր երկրում աշխատավարձերի աճն է»,– ասաց նա։Հիշեցնենք` ԿԲ խորհուրդն այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը չփոփոխել` թողնելով 10,75 տոկոս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0f/27934328_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f91b1c6cc10b79ee0577cfda53013161.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, գնաճ, տնտեսություն
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, գնաճ, տնտեսություն
2023–ի մարտին գնաճը կտրուկ նվազել է. Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ կանխատեսումները
15:49 02.05.2023 (Թարմացված է: 15:59 02.05.2023) Կենտրոնական բանկի նախագահի խոսքով` ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. 2023թ–ի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է` ամսվա վերջին կազմելով 5.4 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` կազմելով 6.4 տոկոս։ Այսօր հրավիրված ասուլիսում այս տվյալները ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Միջազգային կոշտ ֆինանսական պայմանները նպաստում են ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը։ Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ»,– ասաց նա։
Գալստյանը միաժամանակ նշեց, որ բարձր պահանջարկը և գնաճային սպասումները շարունակում են նպաստել առանձին ապրանքային խմբերում բարձր գնաճի պահպանմանը։
ԿԲ կանխատեսումներով` գնաճն առաջիկայում ևս կնվազի` տարեվերջին կայունանալով 4 տոկոս ցուցանիշի շուրջ։
Գալստյանն այդուհանդերձ արձանագրեց, որ եթե հիմնական ապրանքների գները նվազում են, ապա ծառայությունների գները շարունակում են բարձրանալ։ Որոշ ծառայությունների գնաճը 12-ամսյա կտրվածքով հասնում է մինչև12 տոկոսի։
«Դրա մի մասը պայմանավորված է արտաքին շատ ուժեղ պահանջարկով, երկրորդ գործոնը մեր երկրում աշխատավարձերի աճն է»,– ասաց նա։