https://armeniasputnik.am/20230502/44-orja-paterazmi-hangamanqneri-qnnich-handznazhvoghvovi-gvortsuneutjan-zhamkety-kerkaradzgvi-59046554.html
44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի
44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի
Ռազմական գործողությունների հանգամանքները պարզելու համար գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը շարունակվում է։ 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T15:24+0400
2023-05-02T15:24+0400
2023-05-02T15:27+0400
աժ (ազգային ժողով)
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
անդրանիկ քոչարյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/10/53864792_0:0:1600:901_1920x0_80_0_0_0f33e700666c2298a49d37d133e58ea2.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 6 ամսով։ ՀՀ Ազգային ժողովում այսօր ներկայացվել կառավարության որոշման նախագիծը։ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ մինչև այսօր շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։ Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետները` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։Նրա խոսքով՝ ստացված տեղեկությունների արդյունքում կրկին անհրաժեշտություն է առաջանում դիմել տարբեր կառույցների և ստանալ լրացուցիչ փաստաթղթեր։ Ուստի ամբողջ ծավալի ուսումնասիրության համար, ըստ Քոչարյանի, անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեությունը երկարացնել ևս վեց ամսով։ Խոստացավ՝ սա վերջին երկարացումն է լինելու։Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ 6 ամիս ժամկետով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/10/53864792_153:0:1573:1065_1920x0_80_0_0_430ccaf5830b1db6b237273a58c3997d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աժ (ազգային ժողով), 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, անդրանիկ քոչարյան
աժ (ազգային ժողով), 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, անդրանիկ քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի
15:24 02.05.2023 (Թարմացված է: 15:27 02.05.2023) Ռազմական գործողությունների հանգամանքները պարզելու համար գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 6 ամսով։ ՀՀ Ազգային ժողովում այսօր ներկայացվել կառավարության որոշման նախագիծը։
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ մինչև այսօր շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։ Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետները` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։
«Հանձնաժողով են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք ևս անհատական կարգով հանձնաժողով են ներկայացնում նյութեր»,– նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ստացված տեղեկությունների արդյունքում կրկին անհրաժեշտություն է առաջանում դիմել տարբեր կառույցների և ստանալ լրացուցիչ փաստաթղթեր։ Ուստի ամբողջ ծավալի ուսումնասիրության համար, ըստ Քոչարյանի, անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեությունը երկարացնել ևս վեց ամսով։ Խոստացավ՝ սա վերջին երկարացումն է լինելու։
Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ 6 ամիս ժամկետով։