Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից պայթյուն է գրանցվել․կան տուժածներ

© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceԱբովյան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից պայթյուն է գրանցվել
Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից պայթյուն է գրանցվել - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից պայթյուն է գրանցվել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տուժածներին տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Աբովյան քաղաքի «Չափիչ» գործարանի 1-ին հանրակացարանի 3-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկությունը ստացվել է մայիսի 2-ին, ժամը 01։14-ին։
Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել 20 կգ-անոց գազաբալոնից արտահոսած և կուտակված գազից, փլուզվել է բնակարանի հյուրասենյակի պատը՝ մոտ 10 քմ։ Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Բնակիչներ Տ․Ա․-ն (ծնված 1964 թ․) և Կ․ Օ․-ն (ծնված 1972 թ․) այրվածքներով տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Տեղազննման արդյունքում շենքի հենասյուներին և մյուս պատերին ճաքեր չեն հայտնաբերվել։ Փրկարարները գազաբալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ բալոնի պարունակության վերջնական պարպվելը։
Լրահոս
0