https://armeniasputnik.am/20230502/erevani-ansharzh-gujqi-gnery-gerazancel-en-angam-kb-i-spasumnery-59054892.html
Երևանի անշարժ գույքի գները գերազանցել են անգամ ԿԲ-ի սպասումները
Երևանի անշարժ գույքի գները գերազանցել են անգամ ԿԲ-ի սպասումները
2022թ-ին Երևանում բնակարանների գներն աճել են 11.1 %– ով, մարզերում` 16.2%–ով։ Ամենաթանկ բնակարանները Երևանի կենտրոնում են։ 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T16:33+0400
2023-05-02T16:33+0400
2023-05-02T16:34+0400
անշարժ գույք
երևան
հայաստան
գնաճ
կենտրոնական բանկ (կբ)
մարտին գալստյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/16/41190283_0:79:1600:980_1920x0_80_0_0_f475a3af66db96b1429b65c8da9fe68c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանի անշարժ գույքի շուկայում վերջին 2 տարվա ընթացքում գրանցված գնաճը գերազանցել է ԿԲ–ի առավելագույն կանխատեսումները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։Նրա խոսքով` այս ցուցանիշը ԿԲ–ի դիտարկումների ողջ ընթացքում արձանագրած ամենաբարձր ցուցանիշն է։Մարտին Գալստյանի գնահատմամբ` գերարժևորման հիմնական պատճառը հիփոթեկային վարկավորումն է, որտեղ ԿԲ–ը նկատում է գերտաքացման որոշակի ռիսկեր։Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022թ–ին Երևանում բնակարանների գներն աճել են 11.1 %– ով, մարզերում` 16.2%–ով։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերլուծության համաձայն՝ ամենաթանկ բնակարանները Երևանի կենտրոնում են։ Այստեղ բնակարանի 1 քմ–ի արժեքը 1 տարվա ընթացքում (2022թ–ի դեկտեմբերին 2021–ի դեկտեմբերի համեմատ) ավելացել է միջինը 14.6 %–ով կամ 100 000 դրամով` 680 000 դրամից հասնելով 780 600 դրամի։ՏՏ ոլորտի կշիռը Հայաստանի ՀՆԱ–ի մեջ քառապատկվել է. Մարտին Գալստյան
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/16/41190283_0:0:1424:1068_1920x0_80_0_0_b7129d3b49484f79bc2c2e9c7cd95160.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անշարժ գույք, երևան, հայաստան, գնաճ, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան
անշարժ գույք, երևան, հայաստան, գնաճ, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան
Երևանի անշարժ գույքի գները գերազանցել են անգամ ԿԲ-ի սպասումները
16:33 02.05.2023 (Թարմացված է: 16:34 02.05.2023) 2022թ-ին Երևանում բնակարանների գներն աճել են 11.1 %– ով, մարզերում` 16.2%–ով։ Ամենաթանկ բնակարանները Երևանի կենտրոնում են։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանի անշարժ գույքի շուկայում վերջին 2 տարվա ընթացքում գրանցված գնաճը գերազանցել է ԿԲ–ի առավելագույն կանխատեսումները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«2022թ–ի դեկտեմբերի դրությամբ` անշարժ գույքի գների հնարավոր գերարժևորման չափը գնահատվում էր 16-22 տոկոս։ 2023թ-ի առաջին եռամսյակի ընթացքում գնահատված արժևորումների համաձայն` այս չափը էլ ավելի է մեծացել` կազմելով մոտավորապես 25 տոկոս»,– ասաց Գալստյանը։
Նրա խոսքով` այս ցուցանիշը ԿԲ–ի դիտարկումների ողջ ընթացքում արձանագրած ամենաբարձր ցուցանիշն է։
Մարտին Գալստյանի գնահատմամբ` գերարժևորման հիմնական պատճառը հիփոթեկային վարկավորումն է, որտեղ ԿԲ–ը նկատում է գերտաքացման որոշակի ռիսկեր։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022թ–ին Երևանում բնակարանների գներն աճել են 11.1 %– ով, մարզերում` 16.2%–ով։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերլուծության համաձայն՝ ամենաթանկ բնակարանները Երևանի կենտրոնում են։ Այստեղ բնակարանի 1 քմ–ի արժեքը 1 տարվա ընթացքում (2022թ–ի դեկտեմբերին 2021–ի դեկտեմբերի համեմատ) ավելացել է միջինը 14.6 %–ով կամ 100 000 դրամով` 680 000 դրամից հասնելով 780 600 դրամի։