https://armeniasputnik.am/20230502/ibm-y-kpvordzi-ir-vorvosh-ashkhatakicneri-pvokharinel-arhestakan-banakanutjamb-zlm-59023516.html
IBM-ը կփորձի իր որոշ աշխատակիցների փոխարինել արհեստական բանականությամբ. ԶԼՄ
IBM-ը կփորձի իր որոշ աշխատակիցների փոխարինել արհեստական բանականությամբ. ԶԼՄ
Ամերիկյան ընկերություններից մեկը պատրաստվում է մոտ 8000 աշխատողի փոխարինել արհեստական բանականությամբ առաջիկա 5 տարիների ընթացքում։ 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T13:20+0400
2023-05-02T13:20+0400
2023-05-02T13:22+0400
արհեստական բանականություն
ամն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/07/42988569_0:0:3076:1731_1920x0_80_0_0_924030936d195ae3c3079f1e12708ab0.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Միջազգային բիզնես սարքավորումների (IBM) ամերիկյան ընկերությունը կարծում է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում աշխատակիցների մի մասին հնարավոր կլինի փոխարինել արհեստական բանականությամբ, իսկ նման աշխատողների թիվն այսօր մոտ 8 հազար է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Bloomberg գործակալության հաղորդագրությունը։Ընկերության գլխավոր տնօրեն Արվինդ Կրիշնայի խոսքով՝ որոշ բաժինների գործառույթների կատարման համար, ինչպիսին է կադրերի բաժինը, աշխատակիցների վարձումը կդադարեցվի կամ կնվազեցվի։ Այսօր մոտ 26 հազար մարդ է աշխատում այնպիսի պաշտոններում, որոնք կապ չունեն հաճախորդների հետ։Հնարավոր փոխարինումը կվերաբերի այն աշխատակիցներին, որոնց գործառույթներն ուղղակիորեն կապված չեն մարդկանց հետ և կարող են ավտոմատացվել։ Միևնույն ժամանակ, այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են անձնակազմի և կատարողականի գնահատումը, դժվար թե փոխարինվեն առաջիկա տասը տարիների ընթացքում:Գործակալության գնահատմամբ՝ կորպորատիվ մակարդակում դա կարող է լինել ամենամեծ կադրային փոփոխությունը։ Ընդ որում` ավելի վաղ ընկերությունը հայտնել էր իր հաստիքների կրճատման մասին 1,5 տոկոսով, ինչը կազմում է գրեթե 4 հազար մարդ:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/07/42988569_194:0:2925:2048_1920x0_80_0_0_8f96bf7fb999ccb15e77d941db7a8687.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արհեստական բանականություն, ամն
արհեստական բանականություն, ամն
IBM-ը կփորձի իր որոշ աշխատակիցների փոխարինել արհեստական բանականությամբ. ԶԼՄ
13:20 02.05.2023 (Թարմացված է: 13:22 02.05.2023) Ամերիկյան ընկերություններից մեկը պատրաստվում է մոտ 8000 աշխատողի փոխարինել արհեստական բանականությամբ առաջիկա 5 տարիների ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Միջազգային բիզնես սարքավորումների (IBM) ամերիկյան ընկերությունը կարծում է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում աշխատակիցների մի մասին հնարավոր կլինի փոխարինել արհեստական բանականությամբ, իսկ նման աշխատողների թիվն այսօր մոտ 8 հազար է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Bloomberg գործակալության հաղորդագրությունը։
Ընկերության գլխավոր տնօրեն Արվինդ Կրիշնայի խոսքով՝ որոշ բաժինների գործառույթների կատարման համար, ինչպիսին է կադրերի բաժինը, աշխատակիցների վարձումը կդադարեցվի կամ կնվազեցվի։ Այսօր մոտ 26 հազար մարդ է աշխատում այնպիսի պաշտոններում, որոնք կապ չունեն հաճախորդների հետ։
«Ես հեշտությամբ կարող եմ ենթադրել, որ դրանց 30 տոկոսը հինգ տարվա ընթացքում կփոխարինվի արհեստական ինտելեկտով և ավտոմատացմամբ», - հավելել է գլխավոր տնօրենը:
Հնարավոր փոխարինումը կվերաբերի այն աշխատակիցներին, որոնց գործառույթներն ուղղակիորեն կապված չեն մարդկանց հետ և կարող են ավտոմատացվել։ Միևնույն ժամանակ, այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են անձնակազմի և կատարողականի գնահատումը, դժվար թե փոխարինվեն առաջիկա տասը տարիների ընթացքում:
Գործակալության գնահատմամբ՝ կորպորատիվ մակարդակում դա կարող է լինել ամենամեծ կադրային փոփոխությունը։ Ընդ որում` ավելի վաղ ընկերությունը հայտնել էր իր հաստիքների կրճատման մասին 1,5 տոկոսով, ինչը կազմում է գրեթե 4 հազար մարդ: