00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կշարունակենք քննարկել հայ գործընկերների հետ. Պատել

Լաչինի միջանցք - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
Բաժանորդագրվել
Ամերիկացի լրագրողը հարց է բարձրացրել, թե արդյոք ԱՄՆ–ն պատրաստվում է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որովհետև մինչև այժմ Ադրբեջանն անտեսել է արված կոչերը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի հարցին։ Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Պատելի և ասուլիսին մասնակցող լրագրողների հարցուպատասխանը։
ԱՄՆ–ն հավատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել
Լրագրողը Պատելին հարց է ուղղել, թե արդյոք ԱՄՆ–ն պատրաստվում է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է անտեսել նախկինում Պետդեպարտամենտի կողմից արված բոլոր կոչերը՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Արդյոք ձեռնարկվում են քայլեր համոզվելու համար, որ Լեռնային Ղարաբաղում կբարելավվի գրեթե աղետալի հումանիտար իրավիճակը։

«Մենք դեռ չենք դիտարկել Լաչինի միջանցքով տրանսպորտի, մարդկանց և առևտրի ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին հարցը։ Դա մի բան է, որը մենք կշարունակենք քննարկել անմիջապես մեր հայ գործընկերների հետ»,– ասել է Պատելը` պատասխանելով լրագրողի հարցին։

Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե արդյոք առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նոր հանդիպումներ ունենալու են, թե ոչ։ Պատելը նշել է, որ այս պահին նոր տեղեկություններ չունի և թույլ կտա, որ երկու նախարարներն «արտահայտվեն» իրենց ժամանակացույցին համապատասխան։
Հիշեցնենք` ԱմՆ–ում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակություններն ԱՄՆ–ում են։ ԱՄՆ–ում մայիսի 1-ին Արլինգտոն քաղաքում եռակողմ և երկկողմ հանդիպումներ են անցկացվել Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։
Հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Մարուքյանը հերքում է, որ կա խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան նախագիծ
Լրահոս
0