https://armeniasputnik.am/20230502/lghi-harcvov-iravakan-himqer-baci-erakvoghm-pajmanavvorvatsutjunneric-chkan-peskvov-59050476.html
ԼՂ–ի հարցով իրավական հիմքեր, բացի եռակողմ պայմանավորվածություններից, չկան․ Պեսկով
ԼՂ–ի հարցով իրավական հիմքեր, բացի եռակողմ պայմանավորվածություններից, չկան․ Պեսկով
Հայաստանի, ԱՄՆ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև... 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T16:24+0400
2023-05-02T16:24+0400
2023-05-02T16:25+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
ամն
դմիտրի պեսկով
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/07/39480352_0:0:1281:721_1920x0_80_0_0_c66dac885b73536bc07f91e9911857c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ղարաբաղի հարցով իրավիճակի կարգավորման համար այլ իրավական հիմքեր չկան, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններից։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումն ու տարածաշրջանի լարվածության նվազեցմանն ուղղված որևէ համատեղ գործողությունների և քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ։ Դեռ որևէ այլ իրավական հիմք, որը կնպաստեր կարգավորմանը, չկա», – ասել է Պեսկովը։Նա նշել է, որ այդ եռակողմ փաստաթղթերն այլընտրանք չունեն։«Բնականաբար, ցանկացած օգնություն, որը կարող է կարգավորմանն օգնել այդ հիմքի վրա, կարող է ողջունելի լինել, սակայն մենք գիտենք նաև, որ տարբեր փորձեր են լինում, որոնք ձախողում են կարգավորման հիմքը, ինչը հեռանկարում կարող է արդյունք չտալ։ Հույս ունենանք, որ տվյալ պարագայում խոսքը առաջին դեպքի մասին է», – հավելել է Պեսկովը։Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:«Հարաբերությունների կարգավորման համաձայնություն». Եղոյանն ասաց Բաքվի հետ պայմանագրի անունը
ադրբեջան
ամն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/07/39480352_43:0:1200:868_1920x0_80_0_0_28bedd2e2b6d03d356ac33630a3c4715.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, ամն, դմիտրի պեսկով, լեռնային ղարաբաղ
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, ամն, դմիտրի պեսկով, լեռնային ղարաբաղ
ԼՂ–ի հարցով իրավական հիմքեր, բացի եռակողմ պայմանավորվածություններից, չկան․ Պեսկով
16:24 02.05.2023 (Թարմացված է: 16:25 02.05.2023) Հայաստանի, ԱՄՆ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ղարաբաղի հարցով իրավիճակի կարգավորման համար այլ իրավական հիմքեր չկան, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններից։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումն ու տարածաշրջանի լարվածության նվազեցմանն ուղղված որևէ համատեղ գործողությունների և քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ։ Դեռ որևէ այլ իրավական հիմք, որը կնպաստեր կարգավորմանը, չկա», – ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ այդ եռակողմ փաստաթղթերն այլընտրանք չունեն։
«Բնականաբար, ցանկացած օգնություն, որը կարող է կարգավորմանն օգնել այդ հիմքի վրա, կարող է ողջունելի լինել, սակայն մենք գիտենք նաև, որ տարբեր փորձեր են լինում, որոնք ձախողում են կարգավորման հիմքը, ինչը հեռանկարում կարող է արդյունք չտալ։ Հույս ունենանք, որ տվյալ պարագայում խոսքը առաջին դեպքի մասին է», – հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում
կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: